Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության ԵՎ Կատարի Պետության միջԵՎ համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին

 

Հայաստանի Հանրապետությունը և Կատարի Պետությունը,

 

նպատակ ունենալով ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները, և խրախուսել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում` իրականացնելու համար իրենց ընդհանուր նպատակները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հիմնել հայ-կատարական հանձնաժողով` բոլոր բնագավառներում երկու պետությունների միջև հարաբերությունների խրախուսման համար` իրենց բարեկամ ժողովուրդների ընդհանուր շահերի իրականացման նպատակով:

 

Հոդված 2

 

Հանձնաժողովը կստանձնի հետևյալ պարտականությունները.

 

1. Հիմք դնել երկու երկրների միջև բոլոր բնագավառներում հարաբերությունների խրախուսման համար, մասնավորապես` տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական, տեխնիկական, տեղեկատվական և կրթական ոլորտներում:

2. Հետևյալ երկու երկրների միջև համաձայնագրերի կատարմանը և յուրաքանչյուր դժվարության առաջացման դեպքում, դրանք ներկայացնել Հանձնաժողովին, որը կարող է վերացնել այդ տարաձայնությունները:

3. Զարգացնել տեղեկատվության և փորձի փոխանակումը և երկկողմ համագործակցության խրախուսումը բանակցությունների միջոցով:

4. Ընդգծել բնագավառները մասնագիտացված հանձնաժողովների գործունեության, որոնց ստեղծման վերաբերյալ կողմերը կարող են համաձայնել:

 

Հոդված 3

 

Համատեղ հանձնաժողովը կներկայացվի երկու երկրների առևտրի և տնտեսության նախարարների մակարդակով կամ նրանց կողմից նշանակվածների և կներառի երկու երկներում երկկողմ համագործակցության համապատասխան բնագավառների ներկայացուցիչներին:

 

Հոդված 4

 

Համատեղ հանձնաժողովը կգումարի իր նիստերը տարեկան երկու երկրներում` հաջորդաբար: Այնուամենայնիվ, հնարավոր է գումարել արտակարգ նիստ` երկու կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 5

 

Համատեղ հանձնաժողովը կարող է հիմնել ենթահանձնաժողովներ` մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր` իրենց իրավասության սահմաններում որոշակի գործառույթներ իրականացնելու համար: Նշված ենթահանձնաժողովները ընդունած եզրակացությունները կներկայացնեն Համատեղ հանձնաժողովի հաստատմանը:

 

Հոդված 6

 

Համատեղ հանձնաժողովի յուրաքանչյուր հանդիպման օրակարգի նախագիծը պետք է ներկայացվի Համատեղ հանձնաժողովին` հաստատման նպատակով հանդիպման նիստի բացման ժամանակ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել, անհրաժեշտության դեպքում, կողմերի միջև խորհրդակցությունների անցկացման միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ կողմերը միմյանց կծանուցեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրը գործում է անժամկետ, քանի դեռ կողմերից մեկը մյուսին վեց ամիս առաջ գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Դոհա քաղաքում, 2002 թվականի ապրիլի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով:

Տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 8-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան