Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.12/60.1 Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2010 թվականի N 59-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգում`

ա. 14-րդ կետի «եզրակացությունը» բառից հետո «10-օրյա ժամկետում» բառերը հանել,

բ. 16-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «15-օրյա» բառերով,

գ. 18-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով,

դ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին:»,

ե. 24-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով,

զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Վարչությունը սույն կարգի 24-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու մյուս եզրակացությունների հետ միասին, իսկ սույն կարգի 2-րդ կետով և 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում նաև՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ստուգման թեսթի հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին:»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու կամ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին:»,

ը. N 1 ձևով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար հարցաթերթիկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ կետով.

«29. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

 _______________

 ________________ »,

 (ստո­րագ­րու­թյու­նը)

 (ա­նու­նը, ազ­գա­նու­նը)

 

թ. N 2 ձևով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար հարցաթերթիկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ կետով.

«24. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

 _______________

 _________________ »,

 (ստո­րագ­րու­թյու­նը)

 (ա­նու­նը, ազ­գա­նու­նը)

 

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի`

1) 1-ին կետի 2-րդ, 7-րդ ենթակետերը և 2-րդ կետի 2-րդ, 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. տեղեկանք դատվածության մասին` անձի քաղաքացիության երկրից, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` ճամփորդական փաստաթուղթ տված երկրից.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան