Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 356-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.21
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010036

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 356-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 184-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածովի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 5/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 5/02-ը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

2) Կանոնակարգ 5/02-ի 7-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով. «6) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով կենտրոնական դեպոզիտարիան համաձայն կլինի ստանալ կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիան:»:

3) Կանոնակարգ 5/02-ի 15-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 2-րդ ենթակետում «(միայն գործող Կենտրոնական դեպոզիտարիայի համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:

բ. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:»:

4) Կանոնակարգ 5/02-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում):»:

5) Կանոնակարգ 5/02-ի 21-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 2-րդ ենթակետում «(միայն գործող Կենտրոնական դեպոզիտարիայի համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:

բ) 4-րդ ենթակետը «չմարված» բառից հետո լրացնել «և չներված» բառերով:

6) Կանոնակարգ 5/02-ի 22-րդ կետի 3-րդ ենթակետում «(միայն գործող Կենտրոնական դեպոզիտարիայի համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:

7) Կանոնակարգ 5/02-ի 60-րդ կետի 1-ին ենթակետը «վավերացված Կենտրոնական դեպոզիտարիայի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

8) Կանոնակարգ 5/02-ի 62.1 կետի 1-ին ենթակետը «վավերացված Կենտրոնական դեպոզիտարիայի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

9) Կանոնակարգ 5/02-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ը առաջին տողից առաջ լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 

 

 

 

10) Կանոնակարգ 5/02-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ի 2.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. դեկտեմբերի 10

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան