ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2010 թվականի N 54-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ֆ. Սարգսյանի փոխարեն ընդգրկել Ս. Նիկոյանին:
2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ֆ. Սարգսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |