ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2 դեկտեմբերի 2009 թ. |
N 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի հ. 408 որոշմամբ հաստատված կարգով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագիծը՝ համաձայն N 1 հավելվածի (կցվում է),
2) Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի սահմաններում առանձին տարածքի գոտիավորման նախագծի և առաջնահերթ շինարարության կառուցապատման տարածքների էսքիզների մշակման նախագիծը՝ համաձայն N 2 հավելվածի (կցվում է),
3) Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման նախագիծը՝ համաձայն N 3 հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|