«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 568-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(1-ին կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
2. Ընդունել ի գիտություն, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
3. «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 76379.0 դրամ արժողությամբ գույքը` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 295763.0 դրամ արժողությամբ գույքը` պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
(3-րդ կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
4. Սահմանել, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, ինչպես նաև հայոց ազգագրությանը և ազատագրական պայքարի պատմությանն առնչվող թանգարանային նշանակություն ունեցող առարկաների ու հավաքածուների հայտնաբերումը, հաշվառումը, հանրահռչակումը, ազատագրական պայքարի պատմությունը հավերժացնող Սարդարապատի և Մուսա լեռան հերոսամարտերի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների` օրենքով սահմանված կարգով պահպանությունն ու օգտագործումը:
(4-րդ կետը խմբ. 14.01.10 N 13-Ն)
5. Թույլատրել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել իր ստեղծման նպատակին համապատասխանող և ծառայող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.
2) կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում.
3) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
4) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
5) հուշանվերների, տնայնագործական, պաշտամունքային և կրոնական նշանակության արտադրատեսակների մանրածախ առևտուր.
6) հրատարակչական գործ:
(5-րդ կետը խմբ. 14.01.10 N 13-Ն)
6. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
7. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
(7-րդ կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
գ) հաստատել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
(8-րդ կետը փոփ. 14.01.10 N 13-Ն)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|