Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2010-13.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.29/59(234) Հոդ.1369.10
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«59. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ

857  -

այդ թվում՝

կառուցվածքային ստորաբաժանումներ

108 - -

տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ

749 - -
».
                                                                 

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 60-րդ կետը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին անշարժ գույքի պետական գրանցման, կադաստրային գնահատման միասնական տեղեկատվական բանկի ստեղծման, վարչական շենքերի սպասարկման աշխատանքներում ըստ անհրաժեշտության ընդգրկել մինչև 150 պայմանագրային աշխատողի:

(2-րդ կետը խմբ. 12.03.10 N 163-Ն)

21. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2003 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներում լրացուցիչ ներգրավել 100 պայմանագրային աշխատող՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

(2.1 կետը լրաց. 21.10.03 N 515-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2011, N 7-Ն 13.01.2011, N 790-Ն
12.03.2010, N 163-Ն 25.03.2010, N 790-Ն
21.10.2003, N 515-Ն 30.10.2003, N 790-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան