Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.14
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2009
Ստորագրման ամսաթիվ
15.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2009

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԵՎ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջԵՎ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

 ուշադրության առնելով ագրոարդյունաբերության համալիրի բնագավառում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ձգտումը շուկայական հարաբերությունների հիմքի վրա երկու պետություններում կատարվող տնտեսական բարեփոխումների պայմաններում,

 հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմականորեն ձևավորված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,

 գիտակցելով գյուղատնտեսության առաջատար դերը տնտեսության զարգացման և պարենամթերքի անվտանգության ապահովման գործում,

 ընդունելով փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում Կողմերի պետությունների միջև համագործակցության ամրապնդման համար,

 

 համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն գյուղատնտեսության բնագավառում սույն Համաձայնագրին և Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

Հոդված 2

 

 Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

1. բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն.

2. անասնապահություն, այդ թվում` տոհմային գործ.

3. անասնաբուժություն.

4. սննդի և վերամշակման ճյուղեր, այդ թվում` սննդամթերքի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների արդիականացում.

5. տնտեսավարման նոր ձևերի զարգացում, ֆերմերային տնտեսությունների, միությունների և բաժնետիրական ընկերությունների կազմակերպում և կայացում.

6. ագրոարդյունաբերության համալիրի բնագավառում բարեփոխումների և սեփականաշնորհման իրականացման գործում խորհրդատվություններ և աջակցություն:

 

Այլ ուղղություններով համագործակցություն կարող է իրականացվել Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հոդված 3

 

Կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը գյուղատնտեսական մթերքների և ագրոարդյունաբերության համալիրի համար նյութատեխնիկական միջոցների մատակարարումների ուղղությամբ:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

1. գիտատեխնիկական և տնտեսական տեղեկատվության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և ցուցահանդեսների անցկացում.

2. սերմերի նմուշների, գյուղատնտեսական կենդանիների, տնկանյութի, մեքենաների և սարքավորումների փոխանակում՝ փորձարկումներ իրականացնելու համար.

3. շրջաններում և ամբողջ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կենդանիների և թռչունների առավել վտանգավոր հիվանդությունների ախտորոշում.

4. գիտատեխնիկական և արտադրական համագործակցություն, համատեղ կազմակերպությունների, ձեռնարկությունների, բաժնետիրական ընկերությունների ստեղծում:

 

Համագործակցության այլ ձևեր, որոնք առնչվում են սույն Համաձայնագրին, կարող են իրականացվել Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հոդված 5

 

Սերմերի, տեխնիկայի նմուշների, կենդանիների և այլ արտադրանքի, ինչպես նաև հրապարակված տեղեկատվության փոխանակումն իրականացվում է մտավոր սեփականության ոլորտում Կողմերի ազգային օրենսդրությանը և միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման նպատակով Կողմերն անցկացնում են կանոնավոր հանդիպումներ լիազորված ներկայացուցիչների, ինչպես նաև իրենց ագրոարդյունաբերության համալիրի տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների և մասնագետների մակարդակով՝ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների համար:

 

Հոդված 7

 

Կողմերն ինքնուրույն հոգում են սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերն իրենց պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսված միջոցների սահմաններում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի նախատեսվում:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերբերյալ վեճեր առաջանալու դեպքում Կողմերը դրանք լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայկական կողմի գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ղազախական կողմի ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը դադարում է գործել Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուն պես:

 

Հոդված 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ձևակերպվող առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան:

 

Կատարված է Երևանում 2009 թվականի մայիսի 15-ին, երկու օրինակով. հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն ունեն նույն իրավաբանական ուժը:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. հուլիսի 27-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան