Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 07-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2010-05.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հոդ.63
Ընդունող մարմին
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.01.2010
Ստորագրող մարմին
Վիճակագրական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
25.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 հունվարի 2010 թ.
ք. Երևան

թիվ 07-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. «Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. «Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի հունվարի 25-ի

թիվ 07-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

1.Ազգային վիճակագրական ծառայություն
2.Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)
Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունները

I, II և III եռամսյակների համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, IV եռամսյակի համար՝ ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

Ով է ներկայացնում __________________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________

_______________________________________________________

 

Գտնվելու վայրը____________________________________________

 

_________________________________________________    I      I      I      I

(փոստային դասիչ) 

 

Մարզը ____________________ Համայնքը _____________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I  I  I  I  I  I  I  I  I  I  I  I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I  I  I  I  I  I  I  I  I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I  I  I  I  I  I  I  I  I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

6-Ֆ

(եռամսյակային)

 

«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

25 հունվարի 2010թ.

թիվ 07-Ն որոշմամբ

 

Չլրացնել Ներմուծեք նկարագրությունը_2407

 

ՏԳՏՀԴ I  I  I  I  I  I

 

Մարզը I  I  I

 

Համայնքը I  I  I  I

 

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 թ. __________________ եռամսյակի վերջի դրությամբ

 

1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ

 

հազար դրամ (ամբողջ թվերով)


Ցուցանիշների անվանումը

Տողի ծած-կագիրը

Նախորդ տարվա վերջի մնացորդը

Հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը

1

2

3

4

Դեբիտորական պարտքեր, ընդամենը
(տող110+տող120+տող130+տող140)
100    
 - որից՝ ժամկետանց 101    
Ընդամենը դեբիտորական պարտքերից՝      
պարտքեր վաճառքների գծով 110    
 - որից՝ ժամկետանց 111    
 տրված ընթացիկ կանխավճարներ 120    
 - որից՝ ժամկետանց 121    
 պարտքեր բյուջեի գծով 130    
 - որից՝ ժամկետանց 131    
 այլ դեբիտորական պարտքեր 140    
 - որից՝ ժամկետանց 141    
Կրեդիտորական պարտքեր, ընդամենը
(տող210+տող220+տող230+տող240+տող250)
200    
 - որից՝ ժամկետանց 201    
Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝      
 պարտքեր գնումների գծով 210    
 - որից՝ ժամկետանց 211    
 ստացված ընթացիկ կանխավճարներ 220    
 - որից՝ ժամկետանց 221    
 պարտքեր բյուջեին 230    
 - որից՝ ժամկետանց 231    
 պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցներին այլ կարճաժամկետ
հատկացումների գծով
240    
 - որից՝ ժամկետանց 241    
 այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը) 250    
 - որից՝ ժամկետանց 251    
 
Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը (տող310+տող320) 300    
 - որից՝ ժամկետանց 301    
 այդ թվում`      
 ՀՀ ռեզիդենտներին 310    
 - որից՝ ժամկետանց 311    
ՀՀ ոչ ռեզիդենտներին 320    
 - որից՝ ժամկետանց 321    
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) 400 X  
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) 500 X  

 

_______________________

Սույն հաշվետվության իմաստով, ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ այլ կազմակերպություն, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

 

2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների

 

հազար դրամ (ամբողջ թվերով)

Անվանումը

Տողի ծածկագիրը

Դեբիտո-
րական պարտքեր

որից՝

Կրեդիտո-
րական պարտքեր

 որից՝

ժամկետանց

ժամկետանց

1

2

3

4

5

6

Ընդամենը (տող700+տող800+տող900+ տող1000)

600

=տող 100 (սյուն 4)

=տող 101 (սյուն 4)

=տող 200 (սյուն 4)

=տող 201 (սյուն 4)

այդ թվում`          
Հայաստան 700        
ԱՊՀ երկրներ, ընդամենը 800        
 այդ թվում՝          
 Ադրբեջան 801        
 Բելառուս 802        
 Ղազախստան 803        
 Ղրղըզստան 804        
 Մոլդովա 805        
 Ռուսաստանի  Դաշնություն 806        
 Տաջիկստան 807        
 Թուրքմենիա 808        
 Ուզբեկստան 809        
 Ուկրաինա 810        
ԵՄ երկրներ 900        
 որից`          
 Ավստրիա 901        
 Բելգիա 902        
 Ֆրանսիա 903        
 Ֆինլանդիա 904        
 Գերմանիա 905        
 Նիդեռլանդներ 906        
 Իռլանդիա 907        
 Միացյալ Թագավորություն 908        
 Իտալիա 909        
 Հունաստան 910        
 Շվեդիա 911        
 Դանիա 912        
 Լյուքսեմբուրգ 913        
 Իսպանիա 914        
 Բուլղարիա 915        
 Ռումինիա 916        
 Լատվիա 917        
 Լիտվա 918        
 Էստոնիա 919        
Այլ երկրներ 1000        
 որից՝          
 Իրան 1001        
 Իսրայել 1002        
 Թուրքիա 1003        
 Միացյալ Արաբական  Էմիրություններ 1004        
 ԱՄՆ 1005        
 Չինաստան 1006        
 Ճապոնիա 1007        
 Շվեյցարիա 1008        
 Վրաստան 1009        

 

Կազմակերպության ղեկավար՝

-----------------------------------
անուն, ազգանուն

------------------------------
ստորագրություն
Կատարող` (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

------------------------------
պաշտոնը

-------------------------------------
անուն, ազգանուն

-------------------------------
ստորագրություն

Հեռախոս` --------------------- էլ. փոստ` ---------------------  "----"---------------20 թ.

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի հունվարի 25-ի

թիվ 07-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:

4. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

5. Կազմակերպությունները հաշվետվությունները կազմում են եռամսյակային պարբերականությամբ: Հաշվետվությունում լրացվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մնացորդները:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից`

1) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ»,

2) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների»:

 

III. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը:

10. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ նախորդ տարվա վերջի (սյունակ 3) հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 4) մնացորդները:

11. Առանձին տողերով (101 և 201) ցույց են տրվում նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

12. Ընդամենը դեբիտորական պարտքերից`

1) «Պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2) «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռքբերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավելի վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

4) «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

5) Առանձին տողերով (111, 121, 131 և 141) ցույց են տրվում նաև վերոնշյալ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերը:

13. Ընդամենը կրեդիտորական պարտքերից`

1) «Պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2) «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

3) «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

4) «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

5) «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

6) Առանձին տողերով (211, 221, 231, 241 և 251) ցույց են տրվում նաև վերոնշյալ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերը:

7) «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (301) պարտքերը:

8) «ՀՀ ռեզիդենտներին» տողում (310) ցույց է տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով ՀՀ ռեզիդենտներին վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (311) պարտքերը:

9) «ՀՀ ոչ ռեզիդենտներին» տողում (320) ցույց է տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով ՀՀ ոչ ռեզիդենտներին վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (321) պարտքերը:

10) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):

11) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):

 

IV. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

 

14. Այս բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ 600-րդ տողի 3, 4, 5 և 6-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն, համապատասխանաբար, 100, 101, 200, 201-րդ տողերի 4-րդ սյունակների տվյալներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2011, թիվ 08-Ն 05.01.2012, թիվ 07-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան