Գլխավոր տեղեկություն
Համար
N 706-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/45(635) Հոդ.767
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2008 թվականի N 706-Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագծի իրականացման թիրախային տարածաշրջանները` համաձայն N 2 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 3 հավելվածի:

3. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագծի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 100000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 706-Ն որոշման

 

Փ Ո Ր Ձ Ն Ա Կ Ա Ն  Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ներածություն

I. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

II. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

III. ՆԱԽԱԳԾԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

IV. ՆԱԽԱԳԾԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

V. ՆԱԽԱԳԾԻ ԲՅՈՒՋԵՆ

VI. ՆԱԽԱԳԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

VII. ՆԱԽԱԳԾԻ ՌԻՍԿԵՐԸ

VIII. ՆԱԽԱԳԾԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ

 

Ն ե ր ա ծ ու թ յ ու ն

 

Ագրոպարենային համակարգի հետագա զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողաբաժինների մասնատվածությունը, հարաբերական սակավահողությունը և սակավաջրությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, արտադրական և շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների դեռևս թերզարգացածությունը: Ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման առավել արդյունավետ միջոցը տնտեսավարողների վարկավորման մատչելիության բարձրացումն է, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանը, հատկապես սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային գոտում, և արդյունքում՝ բարելավել գյուղական բնակչության կենսապայմաններն ու կյանքի որակը:

Ներկայումս առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների հետևանքով դրանք գրեթե անմատչելի են բազմաթիվ տնտեսավարողների համար, ուստի, այդ բնագավառում նույնպես անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու պետական հովանավորչական քաղաքականություն, ինչը կնպաստի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվածների աճին, տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի մրցակցության բարձրացմանը՝ ներքին և արտաքին շուկաներում:

 

I. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. 2008 թվականի ապրիլի 30-ի դրությամբ բանկերի վարկային ներդրումները գյուղատնտեսությունում կազմել են ընդամենը 20 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների՝ 5.5, և գյուղատնտեսական ավելացված արժեքի 3 տոկոսը: Գյուղատնտեսությունում շահութաբերության դեռևս ցածր մակարդակի, բարձր լիկվիդայնության գրավի անհրաժեշտության, բանկերի վարկային ռեսուրսների սղության, և մյուս կողմից՝ վարկային շուկայում ձևավորված բարձր պահանջարկի հետևանքով վարկերի ձեռքբերումը բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար անմատչելի է, հատկապես, ձեռնարկատիրական գործունեության ցածր մակարդակ ունեցող շրջաններում:

2. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման արդյունքում`

1) կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին: Ներկայումս տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է` միջինը շուրջ 15-24 %.

2) էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը.

3) կբարձրանա նախագծում ընդգրկված շրջանների գրավչությունը` վարկավորման տեսանկյունից: Ուստի, վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը տնտեսապես հիմնավորված է ու արդիական: Դա է վկայում նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, հատկապես, անցումային տնտեսություն ունեցող երկրներում:

3. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, հանդիսանալով պետական-մասնավոր հատվածների համագործակցության առավել արդյունավետ ձևերից մեկը, հնարավորություն է ընձեռում նաև դիվերսիֆիկացնել գյուղատնտեսության վարման առկա ռիսկերը 3 կողմերի՝ պետության, վարկավորող կազմակերպությունների և տնտեսավարողների միջև:

4. Փորձնական նախագծի իրականացումը հանրապետության գյուղատնտեսության համար բարդ պայմաններում գտնվող փոքրաթիվ տարածաշրջաններում հնարավորություն կտա նախագծի իրականացման ընթացքի մոնիթորինգի արդյունքներով գնահատելու կիրառվող մոտեցումների և մեխանիզմների արդյունավետությունը, դրանց կատարելագործման ուղղությունները և հիմնավորել նախագծի ընդգրկման տարածքների (թիրախների) ընդլայնման անհրաժեշտությունը:

 

II. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Նախագծի հիմնական նպատակը թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և (կամ) վերամշակմամբ և (կամ) ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` լիզինգի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:

6. Սույն նախագծի իմաստով ագրոտուրիզմ է համարվում թիրախային տարածաշրջաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տուրիզմի կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված գործունեություն, որը չի հանգեցնում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գյուղատնտեսական գործունեության իրականացման փոփոխությանը կամ դադարեցմանը:

 

III. ՆԱԽԱԳԾԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները`

1) նախագծի իրականացման թիրախային տարածաշրջանները`

ա. նախագիծն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի 15 գյուղական և 1 քաղաքային համայնքներում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների 44 գյուղական համայնքներում: Ընդհանուր համայնքների թիվը կազմում է 60 (ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 706-Ն որոշման N 2 հավելված).

2) նախագծի իրականացման ժամկետները`

ա. փորձնական նախագծի իրականացումն սկսվում է 2008 թվականի հունիսի 30-ին,

բ. սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվել են 2008 թվականի հունիսի 30-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը,

գ. փորձնական նախագիծն ավարտվում է 2008 թվականի հունիսի 30-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրված վարկերի մարման դեպքում,

3) նախագծի մասնակիցները`

ա. գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և (կամ) վերամշակմամբ և (կամ) ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք,

բ. ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, որը վարկ է տրամադրելու` սույն նախագծի պայմաններին համապատասխան,

գ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` ԳՖԿ),

դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

4) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները`

ա. սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի 10 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հայտ ստանալու պահից հաշված վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ տրամադրված վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են ամբողջությամբ,

բ. վարկերը տրամադրվելու են նախագծի իրականացման թիրախային տարածաշրջաններում գործունեություն իրականացնելու նպատակով,

գ. վարկերը տրամադրվելու են 2008 թվականի հունիսի 30-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում,

դ. վարկերը տրամադրվելու են բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և (կամ) վերամշակմամբ և (կամ) ագրոտուրիզմով զբաղվելու նպատակով: Վարկը չի տրամադրվելու սպառողական, առևտրի կամ հիպոթեքի նպատակով,

ե. սույն նախագծի իմաստով`

1) սպառողական վարկ է համարվում այն վարկը, որը տրամադրվում է անձնական կամ ընտանեկան օգտագործման նպատակով և, որը չի օգտագործվելու անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ այլ կերպ եկամուտներ ստանալու համար.

2) առևտրի նպատակով վարկ է համարվում այն վարկը, որը տրամադրվում է անձին գույք ձեռք բերելու և վերավաճառելու (օտարելու) համար: Ընդ որում, հանրային սննդի կազմակերպման համար տրամադրվող վարկերը սույն նախագծի իմաստով առևտրի նպատակով վարկեր չեն համարվում.

3) հիպոթեքը վարկավորում է, որն ուղղված է ֆիզիկական անձի կողմից բնակարան (կացարան) գնելու, կառուցելու, վերակառուցելու կամ նորոգելու համար.

զ. վարկի մայր գումարը չի գերազանցում 5.0 մլն դրամը,

է. վարկի մայր գումարի մարման համար արտոնյալ ժամկետը չի կարող գերազանցել 12 ամիսը.

ը. սուբսիդավորվում է վարկառուի միայն մեկ վարկի տոկոսադրույքը,

թ. վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վարկային կազմակերպության կողմից,

ժ. տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

ժա. արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարի սուբսիդավորման ենթակա մասը հաշվարկվում է վարկառուի կողմից տոկոսագումարը մարելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով,

ժբ. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.

ի. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարը չունի նվազագույն շեմ,

լ. սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրերը պետք է պարունակեն բանկի կամ վարկային կազմակերպության պարտավորությունների մասին դրույթներ, որ տվյալ վարկի տոկոսավճարը ենթակա է սուբսիդավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում,

խ. սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ենթակա են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Սուբսիդավորման ենթակա չեն Համաշխարհային բանկի հետ կնքված միջպետական համաձայնագրերի շրջանակներում ներգրավված ֆինանսական միջոցների հաշվին տրամադրված վարկերը:

5) վարկառուների իրավունքները`

ա. եթե վարկառուն ստացել է վարկ և ապահովում է սույն նախագծի պայմանները, ապա իրավունք ունի ստանալու սույն նախագծի համաձայն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում,

բ. վարկառուն իրավունք ունի իրեն վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման նախագծում ներառվելու պահանջ ներկայացնելու, եթե վարկը համապատասխանում է սույն նախագծի բոլոր պայմաններին,

գ. եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը հրաժարվում է կազմակերպել վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը, ապա վարկառուն իրավունք ունի անմիջապես դիմելու ԳՖԿ-ին՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով.

6) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը`

ա. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք տրամադրում են սույն նախագծի պայմաններին համապատասխանող վարկեր,

բ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի տոկոսների փաստացի մարումների հիման վրա (տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է փաստացի վճարվող տոկոսների համար),

գ. սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է վարկառուի բանկային հաշվի վրա` բանկի կամ վարկային կազմակերպության հայտի հիման վրա: Հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից և հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից,

դ. բանկը կամ վարկային կազմակերպությունը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին` ամսական մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել վարկառուի բանկային հաշվին,

ե. վարկառուն վճարված տոկոսագումարի սուբսիդավորման գումարն ստանալու նպատակով պետք է առևտրային բանկում ունենա հաշիվ.

7) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը`

ա. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը դարձել է ժամկետանց: Սուբսիդավորումը կարող է վերականգնվել բանկի կամ վարկային կազմակերպության հայտի հիման վրա, եթե վարկառուի` տվյալ վարկի վերաբերյալ ժամկետանց պարտավորությունը մինչև 180 օր է (սուբսիդավորվում է նաև այդ 180 օրվա վարկի համար վճարված տոկոսավճարները): 180 օրվանից ավելի վարկառուի՝ տվյալ վարկի վերաբերյալ ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը չի վերականգնվում,

բ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկն օգտագործվել է ոչ նպատակային: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են սույն նախագծով սահմանված թիրախային տարածաշրջաններից դուրս և չի համապատասխանում սույն նախագծի պայմաններին,

գ. այն դեպքում, երբ ԳՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն նախագծի պայմանների խախտում, նա կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` խախտում թույլ տված վարկառուի բանկը կամ վարկային կազմակերպությունը ստուգելու և դրա մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը ԳՖԿ-ի համար հիմք է տվյալ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցնելու համար, որի մասին ԳՖԿ-ն պարտավոր է եռօրյա ժամկետում հայտնել բանկին կամ վարկային կազմակերպությանը և վարկառուին,

դ. եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացության համաձայն բանկի և վարկային կազմակերպության կողմից վարկն ի սկզբանե տրամադրվել է ոչ նպատակային, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորվող գումարի վերադարձման պարտականությունն ընկնում է բանկի կամ վարկային կազմակերպության վրա,

ե. եթե վարկն ի սկզբանե տրամադրվել է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն նախագծի պայմաններին համապատասխան, բայց վարկառուի կողմից օգտագործվել է ոչ նպատակային, ապա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի վերադարձի պարտականությունն ընկնում է վարկառուի վրա,

զ. այդ դեպքում վարկառուն պարտավոր է ԳՖԿ-ին վերադարձնել ամբողջ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորված գումարը` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի արձանագրման պահից մեկ ամսվա ընթացքում,

է. վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործվելու փաստի արձանագրման դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է անմիջապես դադարեցնել վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնել ԳՖԿ-ին.

8) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը՝

ա. համապատասխանում է այն ժամկետին, որը նախատեսված է սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրով,

բ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է եռակողմ պայմանագրի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, վարկային կազմակերպություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ) հիման վրա,

գ. եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ,

դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պայմանագրերի հիման վրա գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

ե. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորման գումարը, անհրաժեշտության դեպքում` ըստ տարիների, առաջարկում է ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրերում և բյուջետային ծախսերի հայտի ձևով յուրաքանչյուր տարի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(7-րդ կետը լրաց. 06.11.08 N 1325-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.06.09 N 685-Ն, 17.12.09 N 1518-Ն)

 

IV. ՆԱԽԱԳԾԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

8. Նախագծի մոնիթորինգն իրականացնում է ԳՖԿ-ն՝ բանկերի և վարկային կազմակերպությունների հայտերի վերլուծության և վարկառուների ընտրանքային ստուգումների հիման վրա:

9. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքը սուբսիդավորվող վարկերի մասին՝ նախագծի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, ԳՖԿ-ի կողմից արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

10. ԳՖԿ-ն վարկառուների ընտրանքային ստուգումները կարող է իրականացնել նախագծի պայմաններին վարկերի համապատասխանությունն ստուգելու նպատակով:

11. ԳՖԿ-ն պարտավոր է առնվազն 45 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն: Հաշվետվության ձևը մշակում է ԳՖԿ-ն, և այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

12. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն նախագծի ընթացքի մասին, այդ թվում`

1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի համայնքների, քանակը, գումարը, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը` ըստ օգտագործման ոլորտների.

2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առնվազն մոտակա մեկ տարվա կտրվածքով.

3) հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն.

4) առաջարկություններ նախագծի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ.

5) միջոցառումների պլանով նախատեսված իր պարտականությունների կատարման վերաբերյալ և այլն:

 

V. ՆԱԽԱԳԾԻ ԲՅՈՒՋԵՆ

 

13. Նախագծի իրականացման ժամանակահատվածում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է 100 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Վարկի տոկոսադրույքի 10 տոկոսային կետի սուբսիդավորման պարագայում տոկոսադրույքը սուբսիդավորվող վարկերի ծավալը կկազմի մեկ մլրդ դրամ:

14. Մինչև 2008 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով գյուղատնտեսության վարկավորման ժամկետայնության կառուցվածքը հետևյալն է`

1) մինչև 1 տարի` 5 %.

2) 1-2 տարի՝ 30 %.

3) 2-3 տարի՝ 30 %.

4) 3-4 տարի՝ 10 %.

5) 4-5 տարի՝ 15 %.

6) 5 տարի և ավելին՝ 10 %:

15. Սույն նախագծի բյուջեի հաշվարկման համար հիմք է ընդունվում վարկերի ժամկետային կառուցվածքը և այն, որ մայր գումարի մարումն իրականացվում է տոկոսների մարումներին համահունչ:

 

Աղյուսակ 1.

 

(մլն դրամ)

Վարկերի ժամկետայնությունը վարկերի գումարը 2008-2009 թթ. 2009-2010 թթ. 2010-2011 թթ. 2011-2012 թթ. 2012-2013 թթ. 2013 թ.
Մինչև 1 տարի 50 5 - - - - -
1-2 տարի 300 30 15 - - - -
2-3 տարի 300 30 20 10 - - -
3-4 տարի 100 10 7.5 5 2.5 -  
4-5 տարի 150 15 12 9 6 3 -
5 տարի և ավելին 100 10 8 6 4 2 2

Ընդամենը

(ըստ վարկավորման ժամկետների բաշխումն ունի կանխատեսումային բնույթ և օգտագործվում է ընդհանուր բյուջեի պլանավորման համար)

1000 100 62.5 30 12.5 5 2
Ընդամենը նախագծի իրականացման համար             212

 

16. Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 212 մլն դրամ` 5 տարվա կտրվածքով (N 1 աղյուսակ):

17. Նախագծի համար պահանջվող 100 մլն դրամը նախագծի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում փոխանցվում է ԳՖԿ-ի հատուկ հաշվին, և ԳՖԿ-ն իրավունք ունի փոխանցված գումարն ավանդ դնելու բանկում և ստացված դեպոզիտային տոկոսն ուղղելու հետևյալ աշխատանքներին`

1) նախագծի լուսաբանում.

2) նախագծի մոնիթորինգի իրականացում.

3) վեճերի լուծմանն ուղղված ծախսեր.

4) նախագծի իրականացման հետ կապված այլ գործառնական ծախսեր:

 

VI. ՆԱԽԱԳԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

18. Նախագծի հաջողության չափանիշներ են համարվում`

1) նախատեսված վարկային ռեսուրսների տեղաբաշխումը թիրախային տարածաշրջանների համայնքներում.

2) վարկերի նպատակային օգտագործումը.

3) թիրախային տարածաշրջաններում գյուղատնտեսության համախառն արտադրանքի հավելաճը, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը:

19. Մինչև 2008 թ. դեկտեմբերի 1-ը վարկերի 30 %-ի տեղաբաշխման ապահովումը կհանդիսանա ծրագրի հաջող ընթացքի և շարունակման չափանիշ, իսկ 2009 թվականի հունիսի 30-ի տվյալներով հնարավոր կլինի գնահատել վարկերի տեղաբաշխման և հաջողության մյուս չափանիշների ապահովման մակարդակը: Ելնելով արդյունքներից` կհիմնավորվի ծրագրի դադարեցման կամ ընդլայնման անհրաժեշտությունը:

 

VII. ՆԱԽԱԳԾԻ ՌԻՍԿԵՐԸ

 

20. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`

1) թիրախային տարածաշրջաններում նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխումը.

2) վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը.

3) բնական աղետների, համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը:

21. Հնարավոր` սույն նախագծի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ռիսկերը քիչ հավանական են, քանի որ փորձնական նախագծի համար նախատեսված վարկային ռեսուրսների գումարը 60 գյուղական համայնքի համար մեծ գումար չէ, և ներկայիս պահանջարկի դեպքում` այն ամբողջությամբ կտեղաբաշխվի: Ինչ վերաբերում է վարկերի ոչ նպատակային օգտագործմանը, ապա ծրագրի մեխանիզմը հնարավորություն կտա այն շուտ կանխելու և տրամադրված գումարները վերադարձնելու:

 

VIII. ՆԱԽԱԳԾԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ

 

NN ը/կ Միջոցառումների անվանումը Պատասխանատու
կատարողը
Կատարման
ժամկետը
1 2 3 4
1. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 100 մլն դրամի ֆինանսավորման հատկացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ծրագրի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում
2. Թիրախային տարածաշրջաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատակազմի համար ուսուցման կազմակերպում ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) նախագծի ընդունումից հետո 20-օրյա ժամկետում
3. Սուբսիդավորման հայտի ձևի մշակում և այն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաստատմանը ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) նախագծի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում
4. Վարկավորման հաշվետվության ձևի մշակում և այն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաստատմանը ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) նախագծի ընդունումից հետո 20-օրյա ժամկետում
5. Թիրախային տարածաշրջաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվության տրամադրում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ

ծրագրի իրականացման ժամանակահատվածում
6. Խորհրդատվության տրամադրման միջոցառումների ցանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում
7. Ծրագրի լուսաբանման աշխատանքների իրականացում ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի իրականացման ժամանակահատվածում
8. Ծրագրի լուսաբանման աշխատանքների միջոցառումների ցանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում
9. Ծրագրի մոնիթորինգի իրականացում ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ) ծրագրի իրականացման ընթացքում
10. Ծրագրի փուլային մոնիթորինգի իրականացում և ծրագրի հաջողության չափանիշների գնահատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)

Առաջին փուլը ներառելու է 2008 թ. հունիսի 30-ից մինչև 2008 թ. դեկտեմբերի 31-ը, երկրորդ փուլը` 2009 թ. հունվարի 1-ից մինչև 2009 թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածը:
11. Ծրագրի ընդլայնման և շարունակման համար առաջարկություններ ներկայացնելը: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն մինչև 2009 թ. օգոստոսի 15-ը

(հավելվածը լրաց. 06.11.08 N 1325-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.06.09 N 685-Ն, 17.12.09 N 1518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 706-Ն որոշման

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԸ

 

NN
ը/կ
Համայնքի
անվանումը
Բնակավայրի
անվանումը
Համայնքի
վարչական
կենտրոնը
1 2 3 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Կենտրոնը` քաղ. Ճամբարակ
1. Ճամբարակ Ճամբարակ ք. Ճամբարակ ք.
2. Աղբերք Աղբերք գ. Աղբերք գ.
3. Այգուտ Այգուտ գ. Այգուտ գ.
    Ջիվիխլու գ.  
4. Անտառամեջ Անտառամեջ գ. Անտառամեջ գ.
5. Արծվաշեն Արծվաշեն գ. Արծվաշեն գ.
6. Արտանիշ Արտանիշ գ. Արտանիշ գ.
7. Գետիկ Գետիկ գ. Գետիկ գ.
8. Դպրաբակ Դպրաբակ գ. Դպրաբակ գ.
9. Դրախտիկ Դրախտիկ գ. Դրախտիկ գ.
10. Թթուջուր Թթուջուր գ. Թթուջուր գ.
11. Կալավան Կալավան գ. Կալավան գ.
    Բարեպատ գ.  
12. Ձորավանք Ձորավանք գ. Ձորավանք գ.
13. Մարտունի Մարտունի գ. Մարտունի գ.
14. Շորժա Շորժա գ. Շորժա գ.
15. Ջիլ Ջիլ գ. Ջիլ գ.
16. Վահան Վահան գ. Վահան գ.
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԱՄԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Կենտրոնը` գ. Ամասիա
17. Ալվար Ալվար գ. Ալվար գ.
    Արավետ գ.  
18. Աղվորիկ Աղվորիկ գ. Աղվորիկ գ.
19. Ամասիա Ամասիա գ Ամասիա գ
20. Արդենիս Արդենիս գ. Արդենիս գ.
21. Արեգնադեմ Արեգնադեմ գ. Արեգնադեմ գ.
22. Բանդիվան Բանդիվան գ. Բանդիվան գ.
23. Բերդաշեն Բերդաշեն գ. Բերդաշեն գ.
    Պաղակն գ.  
24. Գառնառիճ Գառնառիճ գ. Գառնառիճ գ.
    Եղնաջուր գ.  
25. Գյուլիբուլաղ Գյուլիբուլաղ գ. Գյուլիբուլաղ գ.
26. Գտաշեն Գտաշեն գ. Գտաշեն գ.
    Կամխուտ գ.  
27. Զարիշատ Զարիշատ գ. Զարիշատ գ.
    Երիզակ գ.  
28. Ձորակերտ Ձորակերտ գ. Ձորակերտ գ.
    Դարիկ գ.  
29. Ծաղկուտ Ծաղկուտ գ. Ծաղկուտ գ.
    Լորասար գ.  
30. Հողմիկ Հողմիկ գ. Հողմիկ գ.
31. Հովտուն Հովտուն գ. Հովտուն գ.
32. Մեղրաշատ Մեղրաշատ գ. Մեղրաշատ գ.
33. Շաղիկ Շաղիկ գ. Շաղիկ գ.
34. Ողջի Ողջի գ. Ողջի գ.
35. Ջրաձոր Ջրաձոր գ. Ջրաձոր գ.
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԱՇՈՑՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Կենտրոնը` գ. Աշոցք
36. Աշոցք Աշոցք գ. Աշոցք գ.
37. Արփենի Արփենի գ. Արփենի գ.
38. Բաշգյուղ Բաշգյուղ գ. Բաշգյուղ գ.
39. Բավրա Բավրա գ. Բավրա գ.
40. Գոգհովիտ Գոգհովիտ գ. Գոգհովիտ գ.
41. Զույգաղբյուր Զույգաղբյուր գ. Զույգաղբյուր գ.
42. Թավշուտ Թավշուտ գ. Թավշուտ գ.
43. Թորոսգյուղ Թորոսգյուղ գ. Թորոսգյուղ գ.
44. Լեռնագյուղ Լեռնագյուղ գ. Լեռնագյուղ գ.
45. Կարմրավան Կարմրավան գ. Կարմրավան գ.
46. Կաքավասար Կաքավասար գ. Կաքավասար գ.
47. Կրասար Կրասար գ. Կրասար գ.
48. Հարթաշեն Հարթաշեն գ. Հարթաշեն գ.
49. Ձորաշեն Ձորաշեն գ. Ձորաշեն գ.
50. Ղազանչի Ղազանչի գ. Ղազանչի գ.
51. Մեծ Սեպասար Մեծ Սեպասար գ. Մեծ Սեպասար գ.
52. Մուսայելյան Մուսայելյան գ. Մուսաելյան գ.
53. Սալուտ Սալուտ գ. Սալուտ գ.
54. Սարագյուղ Սարագյուղ գ. Սարագյուղ գ.
55. Սարապատ Սարապատ գ. Սարապատ գ.
56. Սիզավետ Սիզավետ գ. Սիզավետ գ.
57. Վարդաղբյուր Վարդաղբյուր գ. Վարդաղբյուր գ.
58. Ցողամարգ Ցողամարգ գ. Ցողամարգ գ.
59. Փոքր Սարիար Փոքր Սարիար գ. Փոքր Սարիար գ.
60. Փոքր Սեպասար Փոքր Սեպասար գ. Փոքր Սեպասար գ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 706-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը   առաջին կիսամյակ ինն ամիս տարի
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

0.0 0.0 0.0
04    

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում`

(100000.0) (100000.0) (100000.0)
  02  

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

(100000.0) (100000.0) (100000.0)
    01

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

 

06. Բույսերի պաշտպանության
միջոցառումներ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
որից`

 

Մասնագիտական ծառայություններ 

 

Հատուկ նպատակային այլ նյութեր

(100000.0)

 

 

 

(100000.0)

 

(100000.0)

 

 

(84580.0)

 

(15420.0)

(100000.0)

 

 

 

(100000.0)

 

(100000.0)

 

 

(84580.0)

 

(15420.0)

(100000.0)

 

 

 

(100000.0)

 

(100000.0)

 

 

(84580.0)

 

(15420.0)

11    

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

այդ թվում`

100000.0 100000.0 100000.0
  01  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

այդ թվում`

100000.0 100000.0 100000.0
    01

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

այդ թվում`

 

01. ՀՀ կառավարության պահուստային

ֆոնդ

ՀՀ կառավարության

100000.0

 

 

100000.0

 

100000.0

100000.0

 

 

100000.0

 

100000.0

100000.0

 

 

100000.0

 

100000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2009, N 1518-Ն 21.01.2010, N 706-Ն
04.06.2009, N 685-Ն 02.07.2009, N 706-Ն
06.11.2008, N 1325-Ն 04.12.2008, N 706-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան