Գլխավոր տեղեկություն
Համար
N 1096-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հոդ.8
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2009 թվականի N 1096-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1042-Ն որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կանոնադրության`

ա. վերնագրում, 1-ին և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի» բառերով,

բ. 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված և հոկտեմբերի 4-ին վավերացված «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» վարկային համաձայնագրով» և «2003 թվականի մարտի 27-ին ստորագրված` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով (NTF 051373)» բառերը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2009 թ. դեկտեմբերի 30-ի

N 1096-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2000 թ. փետրվարի 8-ի

N 44 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Գ. Բեգլարյան

-

Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)
(համաձայնությամբ)

Վ. Վարդանյան

-

 Երևանի քաղաքապետի տեղակալ
(համաձայնությամբ)

Ռ. Դավթյան

-

 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

Ա. Ներսիսյան

-

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Մ. Կարապետյան

-

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ

Գ. Խաչատրյան

-

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ)

Մ. Դավթյան

-

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի պետ (համաձայնությամբ)

Գ. Ալեքսանյան

-

«Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնoրեն (համաձայնությամբ)

Պ. Ռուայե

-

 «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնoրեն (համաձայնությամբ)»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան