Գլխավոր տեղեկություն
Համար
N 1459-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2009-11.02.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.17/59(514) Հոդ.1287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1459-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնի 14-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 574-Ն որոշման 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1459-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների վկայականներ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

1. Ամուսնության վկայական

2. Ամուսնալուծության վկայական

3. Ծննդյան վկայական

4. Մահվան վկայական

5. Հայրության որոշման վկայական

6. Որդեգրման վկայական

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական

8. Ապոստիլ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի անձնական վկայական

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպայի անձնական վկայական

3. Զինվորական գրքույկ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

1. Տրանսպորտային միջոցների վարման (վարորդական) իրավունքի վկայական

2. Տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր

3. Ոստիկանության ծառայողի ծառայողական վկայական

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

5. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին տրվող հատուկ անձնագիր

6. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

1. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների ներմուծման ու արտահանման համար ֆիտոսանիտարական սերտիֆիկատ

2. Մասնագիտական կրթության ատեստատ

3. Սելեկցիոն նվաճումների արտոնագիր

4. Սելեկցիոն նվաճումների արտոնագրի հեղինակային իրավունքի վկայական

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

1. Պետական նմուշի դիպլոմ`

բակալավրի

դիպլոմավորված մասնագետի

մագիստրոսի

հետազոտողի, օրդինատորի

միջին մասնագիտական պետական հաստատությունների (քոլեջներ)

նախնական մասնագիտական կրթության

2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատ

3. Հիմնական ընդհանուր կրթության վկայական

4. Պետական հավատարմագրման վկայական

5. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայական

6. Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայական

7. Դոցենտի գիտական աստիճանի դիպլոմ

8. Պրոֆեսորի գիտական աստիճանի դիպլոմ

9. Ակադեմիկոսի գիտական աստիճանի վկայական

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր

2. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատողի անձնական վկայական

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կենսաթոշակի վկայական

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին

 

1. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական

3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի վկայական

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց տրվող ճամփորդական փաստաթուղթ

5. Փախստականի ճամփորդական փաստաթուղթ

(Փոփ. 03.05.07 N 573-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

1. Շահագործողի սերտիֆիկատ

2. Ավիափոխադրողի սերտիֆիկատ

3. Քաղաքացիական օդանավի գրանցման սերտիֆիկատ

4. Քաղաքացիական օդանավի պիտանիության սերտիֆիկատ

5. Օդանավի աղմուկի սերտիֆիկատ

6. Օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կազմակերպության սերտիֆիկատ

7. Օդանավակայանի սերտիֆիկատ

8. Քաղաքացիական ավիացիայի օդաչուի վկայական

9. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային ինժեների վկայական

10. Քաղաքացիական ավիացիայի բորտ-ուղեկցորդի վկայական

11. Քաղաքացիական ավիացիայի կարգավարի վկայական

12. Քաղաքացիական ավիացիայի տեխնիկի վկայական

13. Քաղաքացիական ավիացիայի ինժեների վկայական

14. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային ղեկապետի վկայական

 

Հայաստանի Հանրապետության դատախազություն

 

Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի ծառայողական վկայական

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողի ծառայողական վկայական

 

Լիցենզավորման բնագավառ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար սահմանված լիցենզիաների ձևերը

 

(Ցանկը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան