ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1408-Ա
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Եղեգնաձոր քաղաքի Ավագյան 40 հասցեում գտնվող՝ 464,4 քառ. մետր մակերես, 3334329 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող վարչական շենքով և շինությունով (ապաստարան) ու դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,3 հեկտար մակերես, 436170 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասով (այսուհետ՝ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի արժեքի՝ 3770499 դրամի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության Եղեգնաձորի կայազորի քննչական բաժնի շենքային պայմաններն ապահովելու համար:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 8 Երևան |
|