ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 81-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) պայթեցման միջոց` հանքի համար` | |
ա . Էքսել ՄՍ /Exel MS/ (0-1000) մ/վրկ (1-100) մ | 300000 հատ |
բ . Էքսել ՀՏԴ /Exel HTD/ (0-200) մ/վրկ (1-18) մ | 300000 հատ |
գ . Էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մ/վրկ (1-6) մ | 400000 հատ |
2) պայթուցիկ նյութ` | |
ա . Փաուերջել Մագնիում 365 (Սենատել Մագնիում) /Powergel Magnսm 365 (Senatel Magnսm)/ տրամագիծ (10-100) մմ, երկարություն (100-1000) մմ |
300 տոննա |
բ . Փաուերջել Մագնիում (Սենատել Պաուերֆրագ) /Powergel Magnսm (Senatel Powerfrag)/ տրամագիծ (10-100) մմ, երկարություն (100-1000) մմ |
300 տոննա |
3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»` | |
ա . Գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geonit 750 (Fortel Plսs 75)/ տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ |
800 տոննա |
բ . Գեոնիտ 300 (Ֆորտել Պլուս 50) /Geonit 300 (Fortel Plսs 50)/ տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ |
800 տոննա |
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»` | |
ա. սարք ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մ/վրկ (1-100) մ | 200000 հատ |
բ. սարք ՈւՆՍ-Ս (0-1000) մ/վրկ (1-40) մ | 200000 հատ |
գ. սարք ՈւՆՍ-Շ (0-10000) մ/վրկ (1-100) մ | 200000 հատ |
5) կրակատար քուղ ՕՇԱ (Safety fսse) | 1000000 մետր |
6) կրակատար քուղ ՕՇՊ (Safety fսse) | 1000000 մետր |
7) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 / Detonating cord 12 gr/m / | 1000000 մետր |
8) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 / Detonating cord 6 gr/m / | 400000 մետր |
9) ճայթիչ պայթիչ ԿԴ-8Ս / Capsսle detonatore KD8/ | 1500000 հատ |
10) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ (2 մ) | 150000 հատ |
11) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ (2 մ) | 150000 հատ |
12) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶՆ (2 մ) | 350000 հատ |
13) էլեկտրադետոնատոր (0-3000 մ) վրկ /Electric detonator (0-3000 ms) |
300000 հատ |
14) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 | 5000 հատ |
15) տրոտիլային պայթաղյուսակ Տ-400Գ | 20000 հատ |
16) պայթաղյուսակ ԶՏՊ-800 | 30000 հատ |
17) պայթուցիկ նյութ «Ամոնիտ» | |
ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ | 300 տոննա |
բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված | 300 տոննա |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.05.2010, N 496-Ա | 12.05.2010, N 81-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|