ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2008 թվականի N 1127-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագրի իրականացմամբ Երևանում կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ, միջին հարկայնությամբ շենքեր և շինություններ: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրի շրջանակներում, ստեղծվելու են նոր փողոցային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, և կազմակերպվելու է նոր հրապարակ` իր պուրակով,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի հաստատված գոտևորման նախագծի` Տիգրան Մեծի պողոտայի շրջակայքում գտնվող` կառուցապատվող արտադրական և պահեստային տարածքները վերափոխվելու են առևտրային գործարարական գոտու` ապահովելով հարավային ճառագայթի գաղափարը, և ընդգծվելու է կենտրոնական գործառույթների զարգացման հարավային հատակագծային ուղղությունը,
գ. քաղաքաշինական ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողի (կառուցապատողների) միջոցների հաշվին ապահովվելու են տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու ամրակայման աշխատանքները, հուշարձաններին մոտենալու ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև այդ հուշարձանների հետագա օգտագործման հնարավորությունների ստեղծումը.
2) նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության oբյեկտների oտարման, քանի որ`
ա. այդ oբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,
բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող մարմինը Երևանի քաղաքապետն է.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ու դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2010 թվականի ապրիլի 1-ն է.
5) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով.
6) հասարակության և պետության կարիքների համար oտարվող սեփականության, ներառյալ առկա պատմության և մշակույթի հուշարձաններն ու դրանցով զբաղեցված տարածքները, ձեռքբերման պայմանագրերով պետք է նախատեսվեն`
ա. ձեռք բերողի` այդ հուշարձանների վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման, հուշարձաններին մոտենալու ճանապարհների կառուցման ու բարեկարգման աշխատանքների կատարման պարտավորությունը` պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում,
բ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից մեկամսյա ժամկետում ձեռք բերողի` պետական լիազոր մարմին այդ հուշարձանների սահմանված ձևի պահպանական պարտավորագրեր ներկայացնելու պարտավորությունը:
(2-րդ կետը խմբ. 24.12.09 N 1513-Ն)
3. Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար oտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ: Ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 9 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիօգոստոսի 28-ի N 1127-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
Տիգրան Մեծի 10/2, Տիգրան Մեծի 20/1, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 7, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9/1, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9/2, Տիգրան Մեծի 3-րդ նրբ., բն. 9/3, Չելյուսկինցիների 1, Չելյուսկինցիների 2/1, Չելյուսկինցիների 3, Չելյուսկինցիների 7, Չելյուսկինցիների 8, Չելյուսկինցիների 9, Չելյուսկինցիների 10, Չելյուսկինցիների 11, Չելյուսկինցիների 11, բն. 1, Չելյուսկինցիների 13, Չելյուսկինցիների 18/6, Չելյուսկինցիների 14, Չելյուսկինցիների 16, Չելյուսկինցիների 20, Չելյուսկինցիների 22, Չելյուսկինցիների 24, Չելյուսկինցիների 26, Չելյուսկինցիների 28, Չելյուսկինցիների 40 (սխեման կցվում է) |
4 ամիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ս Խ Ե Մ Ա
ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ` «ՏԱՇԻՐ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2009, N 1513-Ն | 09.01.2010, N 1127-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|