«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1605-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը` 377766, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) տալ միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի տրամադրումը։
(2-րդ կետը փոփ. 12.11.09 N 1291-Ա)
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 10 |