Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2007
Ստորագրման ամսաթիվ
03.10.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեվ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանը դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողամաս եվ շենք տրամադրելու մասին

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորին հարգանքն է հավաստում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և պատիվ ունի հայտնելու, որ հաշվի առնելով 2002 թ. մայիսի 6-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ սեփականության իրավունքով հողամաս (հատակագիծը կցվում է) տրամադրելու փաստը և հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա Հայաստանի Հանրապետությունը սեփականության իրավունքով դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանն է հանձնում Երևանի Գրիգոր Լուսավորչի 5 հասցեում գտնվող շենքը և հողամասը (հատակագիծը կցվում է):

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի հայտնելու, որ սույն հայտագիրը և 2002 թ. մայիսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հողատարածք հատկացնելու մասին նվիրատվության պայմանագիրը կկազմեն Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև, որն ուժի մեջ կմտնի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին ծանուցումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կողմից ստացվելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, օգտվելով առիթից, վերստին իր խորին հարգանքն է հավաստում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Երևան, 3 հոկտեմբերի 2007 թ.

 

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն

Բրազիլիա