Basic information
Number
N 352-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (21.02.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
20.02.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
20.02.2013
Effective date
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 փետրվարի 2013 թ.  

ք. Երևան

N 352-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդված 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 13.02.2013 թվականի թիվ 4/3931-13 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության (2010թ. դեկտեմբերի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001492 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկ հասցեն տեղափոխել ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց, 19/1 տարածք հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան