Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 320-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.01.15/2(354) Հոդ.432
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.11.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2009 թ.

թիվ 320-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդված «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին թիվ 241-Ն որոշմամբ հաստատված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ում՝ (այսուհետ՝ Կանոնակարգ 17) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 17-ը 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

2) Կանոնակարգ 17-ի 4-րդ կետի «գ» ենթակետում «հավակնորդները» բառը փոխարինել «թեկնածուները» բառով:

3) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետի բ) ենթակետում «կանոնադրության պատճենները` երեք օրինակից» բառերը փոխարինել «կանոնադրությունը և դրա պատճենները երկու օրինակից» բառերով:

4) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակիցների մասին տեղեկանքները՝ համաձայն հավելված 2.1-ի և հավելված 2.2-ի»:

5) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետի «է» ենթակետը «վավերացված կազմակերպության կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

6) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետը է) ենթակետից հետո լրացնել նոր ը) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների մասին տեղեկություններ՝ համաձայն հավելված 7-ի:»:

7) Կանոնակարգ 17-ի 10-րդ կետից հանել «ինչպես նաև լիցենզիայով նախատեսված ղեկավարների լիցենզիայի ներդիր(ներ)ը՝ համաձայն հավելված 3.2-ի» բառերը:

8) Կանոնակարգ 17-ի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ լ ու խ  3

 

Վճարային գործիքների պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման փուլում ներկայացվող տեխնիկածրագրային պահանջներ

 

13. Վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունն իր ընթացիկ կամ հիմնական գործառնությունների կատարումը, հաշվառումը և տվյալների պահպանումը ապահովում է «Գործառնական օր» ծրագրի միջոցով:

«Գործառնական օր» ծրագրային համակարգը իրենից ներկայացնում է ավտոմատ եղանակով հաղորդագրությունների մշակման, փոխանցումների իրականացման, հաշվառման և այլ գործառնությունների իրականացման տեխնիկածրագրային համալիր:

13.1. Այն դեպքում, երբ կազմակերպության ծրագրային համակարգերը մշակվել են այլ կազմակերպության կողմից (պատվիրակվել է այլ կազմակերպության), պետք է առկա լինեն.

ա) կազմակերպության կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ կազմակերպության և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

բ) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

գ) կազմակերպության և ծրագրային ապահովումը մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

դ) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (որտեղ հստակ պետք է նշվի, որ անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ, և դրա վերաբերյալ տրված մանրամասն եզրակացությունը) կամ մշակող կազմակերպության՝ միջազգային ընդունված չափանիշներին (ԻՍՕ27000:2005/8՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սերտիֆիկատ) համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ գրանցված որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի որպես ոչ նյութական ակտիվի ապահովագրվածությունը հավաստող փաստաթուղթ:

Ընդ որում, աուդիտորական եզրակացությունը պետք է տրված լինի ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից: ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

13.2 Ծրագրային ապահովման պատվիրակման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ դրույթների մասին կետեր.

ա) մշակող կազմակերպության կողմից ծրագրային ապահովման սպասարկման պայմանագրից հրաժարվելու դեպքում՝ մշակող կազմակերպությունն առնվազն 3 ամիս առաջ այդ մասին տեղեկացնում է կազմակերպությանը,

բ) համակարգի սպասարկման աշխատանքների հետ կապված հարցումների կատարման նվազագույն ժամանակահատվածի առկայություն,

գ) կազմակերպության և մշակող կազմակերպության միջև ծրագրային տեքստերի սեփականության իրավունքի մասին,

դ) համակարգը մշակող կազմակերպությունը կազմակերպում է ուսուցում և (կամ) տրամադրում է համակարգի օգտագործման ձեռնարկներ:

13.3 Այն դեպքում, եթե կազմակերպությունն ինքնուրույն է մշակել իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերը, ապա պետք է առկա լինեն.

ա) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

բ) ծրագրային համակարգի մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

գ) ծրագրի մշակման լեզուն,

դ) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

ե) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

զ) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

է) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների՝ տեստավորմանը մասնակցությունը հավաստող փաստաթղթերը,

ը) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, փաստաթղթեր:

13.4 Կազմակերպությունը պետք է ապահովի նաև հետևյալ պահանջների ապահովումը.

1) Արխիվների պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանի առկայություն,

2) Սերվերների առկայության դեպքում՝

ա. կազմակերպության կողմից դրանք ինքնուրույն սպասարկման/կառավարման դեպքում պահանջվում է առանձին սերվերային սենյակ, որը պետք է համապատասխանի հետևյալին՝

- Առանձնացված լինի կազմակերպության ընդհանուր տարածքից,

- Ունենա կողպվող դուռ,

- Հակահրդեհային համակարգ, շարժման տվիչներ, պատուհանների առկայության դեպքում` կոտրման տվիչներ,

- Օդի ջերմության կարգավորիչ համակարգ, օդափոխման համակարգ,

- Պատուհանի առկայության դեպքում՝ ճաղավանդակներ:

բ. դրանք ի պահ հանձնելու (պատվիրակման) դեպքում՝ կազմակերպությունը պետք է ունենա պատվիրակման պայմանագիր և տեսահսկման համակարգ, որը տեղադրված կլինի սերվերային սենյակում և կնկարահանի առնվազն կազմակերպության սերվեր համակարգիչ(ներ)ը, հարակից տարածքը այնպես, որ տեսանելի լինեն այդ համակարգիչ(ներ)ին մոտեցող անձինք, տվյալ նկարահանումները պետք է արխիվացվեն լիցենզավորվող կազմակերպության կողմից և պահպանվեն առնվազն 90 օր:

3) Պահուստային սերվեր կամ համակարգիչ, որի տեղեկատվությունը պետք է թարմացվի ամեն օր:

4) Էլեկտրասնուցման պահուստային համակարգ (գեներատոր շարժիչ, արևային մարտկոց կամ այլ հավասարազոր համակարգ):

5) Հիմնականից պահուստային էլեկտրասնուցման համակարգի անցման տեստավորման արդյունքները (փաստաթղթավորված):

6) Անխափան էներգասնուցման սարքեր (UPS), որոնց ինքնուրյուն աշխատանքի ժամանակը պետք է թույլատրի իրականացնելու անցումը էլեկտրասնուցման հիմնականից պահուստային տարբերակի վրա:

7) Բոլոր համակարգիչներում պետք է առկա լինեն հակավիրուսային որևէ համակարգ, որի տվյալների հենքը պետք է թարմացված լինի առնվազն երկշաբաթյա ժամկետով:

8) Եթե կազմակերպության աշխատակիցները ունեն միջազգային համակարգչային ցանցից (internet) օգտվելու հնարավորություն, ապա պետք է առկա լինեն միջցանցային էկրաններ (firewall), համապատասխան կանոններով սահմանված, որը կկատարի որոշակի տիպի տեղեկատվության հոսքի ֆիլտրացում:»:

9) Կանոնակարգ 17-ը 3-րդ գլխից հետո լրացնել նոր գլուխ 3.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ լ ու խ  3.1

 

Վճարային գործիքների պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող տեխնիկածրագրային պահանջներ

 

14. Վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման օրվանից առավելագույնը եռամսյա ժամկետում պարտավոր է ապահովել նաև սույն գլխով սահմանված պահանջները, եթե ՀՀ կենտրոնական բանկի կողմից այլ ժամկետ (ժամանակացույց) չի սահմանվել տվյալ կազմակերպության լիցենզավորման ընթացքում:

15. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է մշակեն և ապահովեն իրենց գործունեության ընթացքում կիրառվող տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության հետ կապված կանոնակարգիչ փաստաթղթերի առկայությունը և դրանցով սահմանված պահանջների կատարումը:

16. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններն իրենց տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերով պետք է սահմանեն դրույթներ՝ վճարային գործառնությունների, իրադարձությունների, անձանց, փաստերի և գործընթացների հետ կապված տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) անվտանգության հսկողության վերաբերյալ, անկախ դրանց ներկայացման ձևից, հետևյալ սկզբունքներով.

ա) տեղեկատվության օգտագործողները պետք է միարժեքորեն նույնականացվեն՝ տեղեկատվությանը մուտքի իրավասություն ստանալու համար,

բ) տեղեկատվության պաշտպանական հսկողությունը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը միայն հեղինակայնացված օգտագործողներին,

գ) պետք է առկա լինեն համապատասխան պաշտպանական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական գործընթացների անընդհատությունը՝ խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում:

17. Տեղեկատվական անվտանգության գործունեության ոլորտը պետք է ընդգրկի կազմակերպության տնօրինության տակ գտնվող տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և տրամադրման գործընթացներում ներգրավված բոլոր միավորները: Դրանք են.

1) տեղեկատվության բոլոր օգտագործողները (կազմակերպության կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների անձնակազմը, կազմակերպության ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք),

2) տեխնիկական միջոցները, որոնք ընդգրկում են ինչպես բոլոր սարքավորումները, այնպես էլ շրջակա ենթակառուցվածքը, մասնավորապես.

ա) բոլոր համակարգիչները՝ ընդհանուր և հատուկ նպատակներով օգտագործվող, ներառյալ անձնական համակարգիչները, սերվերները, շարժական համակարգիչները,

բ) հարակից սարքավորումները,

գ) կապի միջոցները և սարքավորումները,

դ) լոկալ և արտաքին ցանցային սարքավորումները,

ե) շրջակա միջավայրի հսկողության համակարգերը, ներառյալ օդափոխման և այլ սառեցնող/տաքացնող սարքավորումները,

զ) ահազանգման և անվտանգության սարքավորումները,

է) կենսունակության ապահովման անհրաժեշտ միջոցները,

ը) կառույցները,

թ) ծրագրաապարատային այլ համակարգերը.

3) տեղեկատվական ռեսուրսները.

ա) տվյալների շտեմարաններ (այդ թվում` էլեկտրոնային փոստարկղեր, էլեկտրոնային մատյան-ներ, արխիվային շտեմարաններ և այլն),

բ) էլեկտրոնային տվյալների ֆայլեր, ներառյալ կոշտ կրկնօրինակները (թղթային, միկրոժապավեն կամ այլ) և փոխանցման ընթացքում գտնվող տվյալները,

գ) տվյալների մշակման արդյունքում ստացված տեղեկատվություն, անկախ ներկայացման ձևից,

դ) թղթային կրիչների վրա գտնվող փաստաթղթեր (համակարգերի նկարագրեր և ձեռնարկներ, աշխատանքային պլաններ, պայմանագրեր, ուղեցույցեր, կարգեր և աշխատակարգեր).

4) ծրագրային ապահովումը, ներառյալ կազմակերպության կողմից մշակված և արտաքին աղբյուրներից ձեռք բերված համակարգային և կիրառական ծրագրերը, որում՝

ա) էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգեր,

բ) օպերացիոն համակարգեր, համակարգային ծրագրեր,

գ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր,

դ) ցանցային համակարգային ծրագրային ապահովում,

ե) կապի միջոցների կառավարման ծրագրային ապահովում,

զ) հատուկ նշանակության ծրագրային ապահովում (հակավիրուսային համակարգեր, հսկող և ահազանգող ծրագրային ապահովում և այլն).

5) տեղեկատվության փոխանակման ուղիները.

ա) արտաքին համակարգչային ցանցերին միացումները,

բ) էլեկտրոնային փոստի ծառայություններ, արտաքին ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցման այլ ծառայություններ,

գ) տեղեկատվության կրիչների (էլեկտրոնային, թղթային կամ այլ) շարժը,

դ) ֆիզիկական կապուղիները:

18. Տեղեկատվական անվտանգության միջոցառումները պետք է ուղղվեն տեղեկատվական գործընթացների և դրանցում ներգրավված տեղեկատվական ռեսուրսների բարձր պաշտպանվածության ապահովմանը: Ցանկացած ձևով ներկայացված տեղեկատվության (էլեկտրոնային, թղթային, բանավոր և այլն) և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջներն են.

ա) կազմակերպության կապը և կենսունակությունը ապահովող տարածքներ մուտքը թույլատրելի է միայն տվյալ համակարգի աշխատունակության համար պատասխանատու աշխատակիցներին: Այլ անձանց մուտքը կարող է իրականացվել միայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված կանոնակարգիչ փաստաթղթերի հիման վրա,

բ) տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման, տվյալների շտեմարանների, արխիվային կրիչների, սերվերների տեղակայման սենյակները պետք է ապահովված լինեն ուժեղացված պաշտպանական միջոցներով,

գ) աշխատանքի կանոնները պետք է մշակվեն և պահպանվեն տեղեկատվության արտաքին կրիչների հետ (մագնիսային, լազերային և այլ տիպի)՝ սահմանափակելով նման կրիչների տեղափոխումը և կազմակերպության տարածքից դուրսբերումը:

19. Կազմակերպության կողմից շահագործվող ծրագրային ապահովումը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերով, որոնք ներառում են ծրագրի նկարագրությունը, օգտագործողի և (կամ) ադմինիստրատորի ձեռնարկը, և այլ փաստաթղթեր, որոնց առկայության անհրաժեշտությունը կարող է առաջանալ շահագործման ընթացքում:

20. Ծրագրային ապահովման փորձարկումների համար չեն կարող օգտագործվել կոնֆիդենցիալ տեղեկատվություն պարունակող տվյալներ: Բացառություն կարող են կազմել այն փոփոխությունները, որոնք կատարվում են ծրագրային սխալների վերացման նպատակով, սակայն այս գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան փաստաղթերով:

21. Հանդիասանալով մեծածավալ գաղտնի և կարևոր տեղեկատվության պահուստարան՝ շահագործվող սերվերները, որոնք ուղղակիորեն կապված են քլիրինգի և պրոցեսինգի հետ, և դրանց տեղակայման տարածքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ անվտանգության միջոցներով.

ա) սերվերային սենյակների մուտքը պետք է ապահովվի առանձին մուտքով և կողպվող դռնով,

բ) պետք է մշակվեն և խիստ պահպանվեն սերվերային սենյակներ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցուցակը և մուտք գործելու կանոնները,

գ) քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված սերվերները, ցանցային սարքավորումները և աշխատակայանները, եթե առկա են, պետք է ապահովված լինեն անխափան էներգասնուցման սարքերով, որոնց ավտոնոմ աշխատանքի ժամանակը պետք է թույլ տա իրականացնել անցումը հիմնականից պահուստային տարբերակի, կամ ժամանակավոր դադարեցնել աշխատանքն առանց տեղեկատվության կորստի,

դ) սերվերային սենյակներում պետք է շուրջօրյա ռեժիմում իրականացվի տեսադիտում և տեսագրում,

ե) պետք է մշակված լինի սերվերների և ավտոմատացված համակարգերի պահուստավորման գործընթացը կանոնակարգող փաստաթուղթ, որում հստակ կնկարագրվեն անձնակազմի գործողությունները և յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունների շրջանակները:

21.1 Տեղեկատվական անվտանգության օբյեկտ պետք է հանդիսանա կազմակերպության համակարգչային ցանցը` որպես ծրագրաապարատային համալիր:

21.2 Քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված տեղեկատվութան պաշտպանությանը ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա) նշված տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է պահպանվի գաղտնագրված տեսքով՝ օգտագործելով համակարգային ծրագրային ապահովման հնարավորությունները, կամ դրանց բացակայության դեպքում` համապատասխան կիրառական ծրագրային միջոցները: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալների ծածկագրումը և վերծանումը զգալիորեն նվազեցնում է համակարգի աշխատանքը,

բ) տվյալներին մուտք գործելու յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի համակարգային մատյանում, որը պետք է հասանելի լինի միայն տեղեկատվական անվտանգության պատասխանատուին և սերվերի (համակարգի) ադմինիստրատորին: Նշված մատյանները կարող են հասանելի լինել միայն ընթերցման համար,

գ) արգելել ծածկագրված տեղեկատվությունը առանց աշխատանքային անհրաժեշտության վերծանել և պահպանել վերծանված տեսքով, որևէ ձևով փոխանցել այլ օգտագործողների, կամ կատարել գործողություններ, որոնք կարող են բերել այդ տեղեկատվության պաշտպանվածության աստիճանի նվազեցմանը,

դ) պետք է մշակված լինեն և բոլոր օգտագործողների կողմից խստորեն պահպանվեն ուղղակիորեն քլիրինգի և պրոցեսինգի վերաբերյալ տեղեկատվության հետ աշխատանքի ընդհանուր կանոնները, օգտագործողների գրանցման և իրավասությունների տրամադրման կարգը:

21.3 Պրոցեսինգ/քլիրինգ իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» գլուխ VII-ով սահմանված պահանջներին:»:

10) Կանոնակարգ 17-ի գլուխ 5-ի անվանումից հանել «կամ ներդիրի» բառերը:

11) Կանոնակարգ 17-ի 27, 28, 29 կետերից հանել «կամ ներդիրի», «կամ ներդիրը», «կամ ներդիրների» բառերը:

12) Կանոնակարգ 17-ի 37-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գլխամասի, մասնաճյուղերի գրանցումը (հաշվառումը) կատարվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի դրույթների համաձայն:»:

13) Կանոնակարգ 17-ը 37-րդ կետից հետո լրացնել նոր 37.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«37.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել իր լիցենզիայով նախատեսված գործունեություն, միայն ՀՀ կենտրոնական բանկում գրանցված գլխամասի և մասնաճյուղերի տարածքում:»

14) Կանոնակարգ 17-ի 45-րդ կետի «ա» ենթակետը «վավերացված կազմակերպության կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

15) Կանոնակարգ 17-ի 52-րդը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում՝ նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնին նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում և վերսկսում չի նշանակում»:

16) Կանոնակարգ 17-ի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներին կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարներին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը՝ համաձայն հավելված 7-ի,

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:

Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշումը (էլեկտրոնայինի դեպքում` սքան արված տարբերակը) կազմակերպության կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով կամ թղթային տարբերակով՝ լիազորված անձի ստորագրությամբ և վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում): 2010 թվականի հունվարի 1-ից հետո միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը կազմակերպության կողմից ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով:»:

17) Կանոնակարգ 17-ը 53-րդ կետից հետո լրացնել նոր 53.1-րդ, 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ և 53.5-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«53.1 Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորման վկայական:»:

«53.2 Կազմակերպության ղեկավարի թեկնածուի գրանցման համար առաջարկվող թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում: Գրանցման պահին վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև տվյալ կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին: Բացի այդ, գրանցման պահին ղեկավարի թեկնածուն (գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:»:

«53.3 Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 53.2 կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ղեկավարի թեկնածուն գրանցվում է համապատասխան պաշտոնում:»:

53.4 Եթե ղեկավարը, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում, հետագայում դիմում է գրանցման (պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող նույն կազմակերպությունում կամ մեկ այլ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունում), ապա նա հրավիրվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի միայն այն դեպքում, եթե Կենտրոնական բանկը դա անհրաժեշտ է համարում:»:

«53.5 Կազմակերպության մասնաճյուղի ղեկավարների գրանցում ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի կատարվում: Սակայն կազմակերպությունը պարտավոր է մասնաճյուղերի ղեկավարների նշանակման և փոփոխման մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:»:

18) Կանոնակարգ 17-ի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության նոր ղեկավարները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:»:

19) Կանոնակարգ 17-ը 55-րդ կետից հետո լրացնել նոր 55.1-րդ, 55.2-րդ և 55.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«55.1 Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ պրոցեսինգ, քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել նոր որակավորման վկայական,

 2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

 3) կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

 4) ի հայտ են եկել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 22-ի 2-րդ մասով սահմանված հիմքերը:

Կազմակերպությունը իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ՝ ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ:»:

«55.2 Կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար այդ կազմակերպությունը պարտավոր է փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)՝ կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում),

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ՝ թեկնածուի առկայության դեպքում:»:

«55.3 Եթե պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար:»:

20) Կանոնակարգ 17-ի 57-րդ կետը լրացնել նոր գ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«գ) սույն կանոնակարգի 53.2 կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի հարցազրույցի արդյունքում տրվել է դրական եզրակացություն:»:

21) Կանոնակարգ 17-ի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն կազմակերպությանը պրոցեսինգ և քլիրինգ իրա-կանացնելու լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը միաժամանակ գրանցում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարին սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում: Ընդ որում, պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարը աշխատելու իրավունք է ստանում սույն կանոնակարգի գլուխ 10-ի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:»:

22) Կանոնակարգ 17-ը 74-րդ կետից հետո լրացնել նոր 74.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«74.1 Կազմակերպության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի գործողության կասեցման դիմումի առավելագույն ժամկետը սահմանվում է 12 ամիս:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար կազմակերպությունն իր դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ՝ կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի.

- կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման պատճառները՝ տնտեսագիտական հիմնավորմամբ,

- կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին հաշվապահական հաշվեկշիռը,

- այլ տեղեկությունները՝ ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:»:

23) Կանոնակարգ 17-ի Հավելված 1-ում «Գտնվելու վայրը» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

«Փոստային հասցեն (հասցե, փոստային ինդեքս) _______________»:

24) Կանոնակարգ 17-ի Հավելված 2-ը ճանաչել ուժը կորցրած:

25) Կանոնակարգ 17-ը լրացնել նոր Հավելված 2.1-ով և Հավելված 2.2-ով՝ համաձայն NN 1 և 2 Հավելվածների (կցվում են):

26) Կանոնակարգ 17-ի Հավելված 3.2-ը ճանաչել ուժը կորցրած:

27) Կանոնակարգ 17-ի Հավելված 4-ում «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «, փոստային ինդեքսը» բառերը:

28) Կանոնակարգ 17-ի Հավելված 5-ում «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «, փոստային ինդեքսը» բառերը:

29) Կանոնակարգ 17-ի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 Հավելվածի (կցվում է):

30) Կանոնակարգ 17-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. նոյեմբերի 10

 ք. Երևան

 

 

Հավելված 2.1

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ

և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող իրավաբանական անձանց տվյալներ

1.1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության անվանումը, որում իրավաբանական անձն ունի նշանակալից մասնակցություն.

1.2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող իրավաբանական անձի անվանումը.

1.3. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության նշանակալից մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անվանումը

______________________ 

1.4. Գործունեության վայրը/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.5. Գրանցման ամսաթիվը

___________
օր/ամիս/տարի

վայրը

________________

1.6. Հիմնական գործունեության նկարագիրը

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
3. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ
3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք.

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

 

Բնակության վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             
4. Այլ տեղեկություններ

4.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի դրամային (կամ այլ)
պարտավորություններ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.2. Արդյո՞ք կազմակերպությունն ունի սույն տեղեկանքի 1.1 կետում
նշված բանկի հետ կնքված որևէ պայմանագիր
(բացառությամբ՝ 4.1 կետում նշված դեպքերի):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  

4.3. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարները (գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը)
ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ ՀՀ որևէ բանկի
կամ վարկային կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.4. Արդյո՞ք կազմակերպության նշանակալից մասնակիցն ունի դրամային (կամ այլ) պարտավորություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մասնակցի անունը (անվանումը), կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.5. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը
(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը) հանդիսանում է նաև ղեկավար ՀՀ որևէ բանկում կամ վարկային կազմակերպությունում:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը

Այո

c

Ոչ

c  

4.6. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված
կազմակերպությունները ունեն պարտավորություններ կամ այլ
պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության հետ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի) կամ պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  
4.7. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Տնօրենի անունը, ազգանունը

__________________________________  

Ստորագրություն

_______________

Ամսաթիվ

__________
օր/ամիս/տարի

Կ. Տ.

 

Հավելված 2.2

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձանց տվյալներ
1.1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության անվանումը, որում ֆիզիկական անձը ունի նշանակալից մասնակցություն.
1.2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

1.3. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անունը, ազգանունը

_______________________

1.4. Սեռը

_______

1.5. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

__________
օր/ամիս/տարի
 

1.6. Ծննդավայրը

_____________________________________

1.7. Քաղաքացիությունը

_____________________________________

1.8. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված

_____________________________

Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

_____________________________

1.9. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին), հեռախոսահամարը

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

  

Գտնվելու վայրը

  

Մասնակցության չափը (դրամով)

  

Մասնակցության չափը (%)

1.

           

2.

           
             
             

3. Աշխատանքային գործունեություն (վերջին 5 տարվա դրությամբ)
Այս կետը լրացնելու փոխարեն ֆիզիկական անձը կարող է ներկայացնել իր ռեզյումեն, որում նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը

  

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

  

Պաշտոնը

  

Պարտակա-
նությունները

             
             
             
4. Այլ տեղեկություններ

4.1. Արդյո՞ք մասնակիցը ունի դրամային (կամ այլ)
պարտավորություններ որևէ բանկի կամ վարկային
կազմակերպության նկատմամբ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի)

Այո

c

Ոչ

c  

4.2. Արդյո՞ք մասնակիցն ունի սույն տեղեկանքի 1.1 կետում
նշված բանկի հետ կնքված որևէ պայմանագիր
(բացառությամբ 4.1 կետում նշված դեպքերի):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  

4.3. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված կազմակերպություններն ունեն պարտավորություններ կամ այլ պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ՝ օվերդրաֆտների և վարկային քարտերի) կամ պայմանագրի բնույթը

Այո

c

Ոչ

c  
4.4. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ստորագրություն

_______________

Ամսաթիվ

__________
օր/ամիս/տարի

 

 

Հավելված 7

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր

 

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ

 

o Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը
(նշել Ֆինանսական կազմակերպության անվանումը և Կենտրոնական բանկի կողմից կազմակերպությանը տրված կոդը)

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

o Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպություն

o Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o կենտրոնական դեպոզիտարիա

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ՝

o արական

o իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված

2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)

2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.10.1 Փոստային հասցե (հասցե, փոստային ինդեքս)

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

 

3. Ղեկավար պաշտոն

3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

 

o գործադիր տնօրեն

o գործադիր տնօրենի տեղակալ

o գլխավոր հաշվապահ

 

3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար

 

o Ոչ

o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակաշրջանը (--թ-ից մինչև --թ.)

 Ֆակուլ-տետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

 

 

 

 

 

 

           
           
           

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

 

4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպու-
թյան անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

 Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
            
           
           

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

   
   
   
   

4.4 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսահամար

 

 

 

 

 
         
         
         

5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

 

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

 

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին:

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության մասնակից հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7 և 5.8 կետերում նշված հարցերին:

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում՝ որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ ունեցել եք նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցու-թյան չափը (%)

Բաժնետոմ-սերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
         

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցու-թյան չափը (%)

Բաժնետոմ-սերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
         

 

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

Անուն, ազգանուն

Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը)

Անձնագրի համար

Փոխկա-պակցվա-ծության ձև

Աշխա-տանքի վայր

Պաշտոն

Հեռա-խոսա-համար

             
             
             

 7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

8. Այլ տեղեկատվություն

8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)

Անուն, ազգանուն

Անձնագրի համար

Փոխկա-պակցվածության ձև

Աշխա-տանքի վայր

Պաշտոն

Բնակու-թյան վայր

Հեռախոսա-համար

             
             
             

8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

Կազմակերպու-
թյան անվանում

Գտնվելու
վայր

Փոխկապակցվա-
ծության ձև

Հեռախոսա-
համար

       
       
       
 

 9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ,
որոնք կցանկանայիք նշել

o Ոչ
o Այո, ներկայացնել մանրամասները

 10. Այլ փաստաթղթեր

 10.1 Այս կետը լրացվում է միայն ֆինանսական կազմակերպության խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

o Այո
o Ոչ

 11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ---------------------------

 12. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի  ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում)

Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի անուն, ազգանուն ----------------------------

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) -------------------------------

Ստորագրություն --------------------------------

Վճարահաշվարկային կազմակերպության կնիք ---------------------------------

 

Հավելված 9

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և

քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 17-ի

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյան

 

Գրանցման N

Լիցենզավոր-ված իրա-վաբանական անձի անվանումը

Լիցեն-
զիայի
համարը

Լիցենզիայի
տեսակը

Խորհրդի որոշման ամսա-
թիվը և համարը

Գտնվելու վայրը

Գործու-
նեության իրա-կանաց-
ման վայրը

Տեղեկու-թյուններ լիցենզիա-յի վերա-ձևակերպ-ման մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիա-յի գործո-ղության կասեցման մասին

Տեղեկու-թյուններ լիցեն-
զիայի գործողու-թյան դա-դարեց-
ման (ուժը կորցրած ճանաչ-
ման) մասին

Այլ տեղեկու-թյուններ

Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը

Լիցենզիան ստացողի ստորա-
գրությունը