Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2009-11.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2009.12.30/4(4) Հեդ.447
Ընդունող մարմին
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.11.2009
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309451

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2009 թ.

թիվ 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի մասին հրահանգը»՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 35-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը փորձնական մարդահամարի նախապատրաստական աշխատանքներից է: Տների ցուցակներն անհրաժեշտ են.

1) քաղաքների և խոշոր գյուղերի տարածքները հաշվային, հրահանգչական և մարդահամարի տեղամասերի սահմանազատելու,

2) մարդահամարի ընթացքում բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու և կրկնակի հաշվառումը բացառելու համար:

2. Տների ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այդ նպատակով հրահանգավորված աշխատողների՝ ցուցակագրողների կողմից տները (շինությունները) շրջագայելու միջոցով` ապահովելով իրենց հատկացված ցուցակագրման տեղամասի ամբողջական ընդգրկումը: Աշխատանքներն իրականացվում են մեկ ամսվա ընթացքում` սկսած 2010 թվականի փետրվարի 8-ից:

3. Մինչև տների ցուցակների կազմումը ցուցակագրողը պետք է հրահանգավորվի, այնուհետև ծանոթանա ցուցակագրման իր տեղամասին՝ համեմատելով այն իրեն հատկացված տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:

4. Տների (շինությունների) ցուցակները (Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2) կազմվում են ըստ առանձին թաղամասերի՝ յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելով և դրանք ըստ համարների հաջորդականության գրանցելով: Մեկ ցուցակում երկու կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:

5. Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:

6. Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ՝ 13, 7/3, մասնաշենք Ա և այլն:

7. Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե բնակավայրում առկա է նաև զանգվածային կառուցապատում՝ սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով, ապա ցուցակներն այդտեղ կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:

8. Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլնով, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:

9. Տների ցուցակները կազմելիս ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի սխեմատիկ հատակագիծը, ավելացնում նոր կառուցված ու կիսակառույց տները և ջնջում քանդվածները: Բնակավայրի սխեմատիկ հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները նախօրոք համարակալված կլինեն տվյալ բնակավայրի սահմանում հերթական համարներով, որը պետք է ճշգրտվի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության (տարածքային բաժնի) պատասխանատուի կողմից:

10. Ցուցակագրողը տների (շինությունների) ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև շրջագայության ժամանակ իր տեղամասում հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացակայության մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պարտավոր է տեղեկացնել ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության (տարածքային բաժնի) պատասխանատուին՝ ներկայացնելով գրավոր զեկուցագիր:

 

II. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուի կողմից ցուցակագրողը ստանում է ցուցակագրողի վկայական, տների ցուցակների՝ Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1, Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2, բավարար քանակությամբ ձևաթղթեր, հրահանգ՝ տների ցուցակների կազմման կարգի մասին, ցուցակագրման տեղամասի հատակագիծ, բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:

12. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2 լրացումից, որի հասցեամասում գրում է սխեմատիկ հատակագծի վրա նշված թաղամասի (զանգվածի) համարը և նկարագրում դրա սահմանները՝ պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում, անհրաժեշտ է համապատասխան նկարագրում տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ: Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում՝ ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները:

13. Եթե մեկ թաղամասի տների ցուցակների լրացման համար օգտագործվում են մի քանի թերթեր, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա գրվում է միայն թաղամասի համարը և էջակալվում (օրինակ՝ էջ 2, էջ 3 և այլն):

14. Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շենքերն ու շինությունները:

15. Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն՝ դրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, մտցվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո՝ «Թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով: Ցուցակում պետք է մտցնել նաև այն տարածքները, որտեղ կատարվում են բնակելի և ոչ բնակելի կառույցների շինարարություն, քանի որ մարդահամարի անցկացման պահին այդտեղ շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը՝ բնակեցված: Թաղամասում շրջագայության ժամանակ ցուցակագրողը պարտավոր է մտնել նաև դրա ներսը` թաղամասի ներսում գտնվող տների բացթողումից խուսափելու համար:

16. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ՝ նշելով տների (շինությունների) քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները գրվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:

17. Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները (շինությունները) շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների՝ տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում՝ դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

18. Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2-ում գրառվում են.

1) 1-ին սյունակում՝ հերթական համարը,

2) 2-րդ սյունակում՝ պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում, այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ՝ տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-»-),

3) 3-րդ սյունակում՝ տան (շինության) համարը, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ՝ 7բ, 3/2 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ՝ 3 մասնաշենք Ա, 7 մասնաշենք Բ, 17 մասնաշենք 1:

4) 4-րդ սյունակում՝ կազմակերպության, հիմնարկի անվանումը, որին պատկանում է տունը (օրինակ՝ համատիրություն «Մարշալ Բաղրամյան», Լիազորագրային կառավարիչ Նարեկ Պողոսյան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):

5) 5-րդ սյունակում՝ բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչություն չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես:

6) 6-7-րդ սյունակներում՝ բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է` համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլ կազմակերպությունների կամ հիմնարկների վերաբերյալ՝ դրանց պարետներից, կառավարիչներից կամ վարչակազմից, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ՝ դրանց սեփականատերերից: Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր, պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինողի կողմից:

19. Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, մանկական խնամատարական կազմակերպություններ, դպրոցներին կից գիշերօթիկներ և գիշերօթիկ դպրոցներ և այլն)՝ 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում՝ այդ սենյակներում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:

20. Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և ժամանակավոր կացատեղ հանդիսացող այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ (բնակարաններ), 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում՝ դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:

21. Եթե որևէ բնակելի շենքում գտնվում է նաև հյուրանոց, հիվանդանոց և այլն, ապա 6-7-րդ սյունակներում, համապատասխանաբար, ցույց են տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ այդ շենքում առկա է հյուրանոց, հիվանդանոց և այլն: 8-րդ սյունակում՝ առկա տեղերի քանակը՝ բնակչության ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկներում (հիվանդանոց, հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան և այլն): 9-րդ սյունակում՝ «Ծանոթություն», նշումներ են կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:

 22. Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար՝ 3-րդ սյունակում գրանցվում է տան համարը (համարի բացակայության դեպքում դրվում է գծիկ), 4-րդ սյունակում նշվում է տան սեփականատիրոջ՝ իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում՝ նրա ազգանունն ու անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է՝ «Տունը կառուցվում է» կամ «Կատարված է հողահատկացում»:

23. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները (շինությունները) շրջագայելուց և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը` ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները:

24. Այնուհետև կազմվում է Ամփոփագիր՝ Տեղամասի տների ցուցակների Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր ցուցակագրման թաղամասի (զանգվածի) հանրագումարները:

25. Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1 լրացվում է`

1) 1-ին սյունակում` հերթական համարը

2) 2-րդ սյունակում` Թաղամասի (զանգվածի) համարը

3) 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են Աղյուսակ 2-ի 3, 5-7 համապատասխան սյունակների տվյալներից,

4) 7-րդ սյունակում նշվում է ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների քանակը (Աղյուսակ 2-ի սյունակ 8),

5) 9-րդ սյունակում (Ծանոթություն) նշում է կատարվում ոչ բնակելի շինությունների մասին (Աղյուսակ 2-ի սյունակ 9):

26. Սահմանված ժամկետում ցուցակագրողները տների ցուցակները` Ձև թիվ 1 քաղաքային (Աղյուսակ 1 և Աղյուսակ 2) ձևաթղթերը, ճշտված սխեմատիկ հատակագծերի հետ հանձնում են ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուին: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուն ստորագրում են այն և նշում ընդունման ամսաթիվը:

 

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 35-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

Տեղամասի տների ցուցակների

 

Մարզ ______________ Քաղաք _________________ Ցուցակագրման տեղամաս_____________

 

Հերթական համարը

Թաղամասերի (զանգվածների) համարները

Տների
քանակը

Բնակելի և
ոչ բնակելի շինություն-ների
քանակը

Դրանցում

Ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների

Ծանոթություն

բնակարաններ

բնակչության
թվաքանակը ցուցակների
կազմման պահին

քանակը

առկա
տեղերի
քանակը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Ընդամենը

             

 

Ցուցակագրող _____________________________________

         (ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության

 

ազգային վիճակագրական ծառայության

 

մարզային գործակալության
(տարածքային բաժնի) պատասխանատու
_________________________

(ստորագրություն)

                                        

«____»____________________2010 թ.

 

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 35-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Թաղամասի (զանգվածի) տների

 

Մարզ____________________________

 Թաղամասի (զանգվածի) սահմանների նկարագրությունը

Քաղաք___________________________

 ___________________________

Ցուցակագրման տեղամաս ____ Թաղամաս (զանգված)____

 ___________________________

 

Հերթական համարը

Պողոտայի, փողոցի, հրապարակի, նրբանցքի, անցուղու և այլնի անվանումը

Տան (շինության)համարը

Կազմակեր-պության անվանումը, կամ սեփականա-տիրոջ
ազգանունը

Բնակելի և ոչ բնակելի
շինություն-ների քանակը

Դրանցում

Ժամանա-կավոր կացատեղ հանդի-սացող
հիմնարկ-ներում առկա տեղերի քանակը

Ծանոթու-թյուն

բնակա-րաններ

բնակչու-թյան թվաքանակը ցուցակ-ների
կազմման պահին

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                
                 
                 
                 
 

Ընդամենը թաղամասում (զանգվածում)

             

 

Ցուցակագրող _____________________________________

         (ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության

 

ազգային վիճակագրական ծառայության

 

մարզային գործակալության
(տարածքային բաժնի) պատասխանատու
_________________________

(ստորագրություն)

                                        

«____»____________________2010 թ.