Basic information
Number
N 125-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.01.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
25.01.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
25.01.2013
Effective date
26.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հունվարի 2013 թ.  

ք. Երևան

N 125-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001073 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի հունվարի 18-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 17-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001073) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և կիրառում».

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան
 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation