«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307479
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 դեկտեմբերի 2007 թ. |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 132-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.10.09 թիվ 30-Ն)
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև թիվ 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 27.10.09 թիվ 30-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 132-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքները, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարական աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են տարածքային կառավարման մարմինները (մարզպետարանները):
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերի: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը կազմված է 8 բաժնից`
1) Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը
2) Շինարարության վերարտադրողական կառուցվածքը
3) Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ գործունեության տեսակների
4) Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը
5) Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի)
6) Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի
7) Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքը ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը
8) Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով
7. 1-ին` «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնի 110 տողի 1 սյունակում լրացվում են շահագործման հանձնված օբյեկտների հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները հաշվետու տարվա համար, այդ թվում՝ 2-8 սյունակներում առանձնացնելով ըստ ֆինանսավորման աղբյուրների` պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների:
1) Գործարկված հիմնական միջոցների կազմում ներառվում են.
ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).
բ. գործարկված (շահագործման հանձնված) սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.
գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.
դ. ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտավորման) աշխատանքների արժեքը, քաղաքային և գյուղական բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:
2) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.
ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.
բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին.
գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռքբերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.
դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.
ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռքբերման վրա կատարված ծախսերը.
զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.
է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.
ը. ամփոփ նախահաշիվներում նախատեսված՝ շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.
թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:
8. 120 տողում լրացվում են կառուցվող և ընթացիկ տարում գործարկման ենթակա, ինչպես նաև հաջորդ տարի տեղափոխվող անավարտ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարության ընդհանուր ծավալները:
9. 120.1 տողում՝ 120 տողից առանձնացվում են կառուցվող օբյեկտների շինարարության վրա կատարված շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալները:
1) Շինմոնտաժային աշխատանքների տեսակները.
ա. կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ,
բ. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն,
գ. հիմնական նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,
դ. ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,
ե. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն,
զ. կոմունալ կառույցների շինարարություն,
է. քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն,
ը. շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում,
թ. էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական ժ.համակարգերի հավաքակցման աշխատանքներ,
ժ. շինարարության ավարտական փուլի աշխատանքներ,
ժա. այլ մասնագիտացված շինարարական գործունեություն:
2) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմերում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:
10. 120.2 տողում արտացոլվում են շինարարության նախահաշիվներում ներառված և չներառված, տեղադրում պահանջող և չպահանջող տեղական և օտարերկրյա արտադրության սարքավորանքների և մեքենաների արժեքները:
1) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.
ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.
բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.
գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.
դ. սարքավորանքների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:
2) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.
ա. սարքավորանքների շինմոնտաժային ծախսերը.
բ. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքը.
գ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները.
դ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները.
ե. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.
զ. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար՝ նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն).
է. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռքբերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:
11. Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները (120.2.1 տող), մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:
1) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղները, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և բեռնարկղային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն.
2) 120.2.1 տողում արտացոլվում են նաև կառույցների նախահաշիվներում չներառված բոլոր մեքենաների և սարքավորանքների արժեքները, ինչպես նաև այն սարքավորանքները, որոնք նախատեսված են ֆիզիկապես մաշված սարքավորանքներին փոխարինելու համար:
12. Այն սարքավորանքները, որոնք գործող օբյեկտների համար ձեռք են բերվում ներդրումների հաշվին, և որոնց համար շինարարության նախահաշիվ (գտնվում վերափոխման և/կամ տեխնիկական վերազինման գործընթացում) դեռևս չի կազմված, նախահաշիվներ չներառվող սարքավորանքներ չեն համարվում և տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են 120.2 տողում:
13. «Այլ աշխատանքներ և ծախսեր» տող 120.3-ում ցույց են տրվում շինմոնտաժային աշխատանքների ծավալի մեջ չներառված և պայմանագրային գնի մի մասը կազմող լրացուցիչ ծախսերը:
1) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.
ա. ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը /կոնստրուկտավորումը/ (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների՝ հեղինակային հսկողությունը.
բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.
գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.
դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռքբերման ծախսերը.
ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը,
զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքներից) ծախսերը.
է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.
ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).
թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.
ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:
14. Տող 120.3-ից՝ 120.3.1 տողում առանձնացվում են ընթացիկ շինարարության և հետագա տարիների համար ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման /կոնստրուկտավորման/ աշխատանքների ծավալները: 120.3.1 տողում չեն արտացոլվում նախագծային կազմակերպությունների կողմից նախագծային փաստաթղթերի հսկողության և կառույցները սարքերով, սարքավորանքներով և այլնով համալրելու (կոմպլեկտավորելու) համար կատարված ծախսերը: Նշված ծախսերը ցույց են տրվում 120 և 120.3 տողերում:
1) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.
ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.
բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).
գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.
դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.
ե. խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:
15. Անավարտ շինարարության ծավալները վերաբերում են օբյեկտների շինարարության սկզբից մինչև նրանց գործարկումը կատարված ծախսերի ընդհանուր գումարին և ներառում են կատարված շինմոնտաժային և այլ աշխատանքների, տեղադրված և դեռ չտեղադրված սարքավորանքների արժեքը, կառուցապատման տարածքի յուրացման հետ կապված ծախսերը և այլ ծախսերը:
1) Անավարտ շինարարության մեջ գտնվող օբյեկտների թվին են դասվում այն օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է, շինարարությունը դադարեցված, կոնսերվացված կամ լրիվ կանգնեցված է (բայց դուրս չի գրված հաստատված կարգով), գտնվում է շահագործման մեջ (բայց ընդունման ակտը հաստատված չէ):
16. Շինարարության, այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների դասակարգումն ըստ վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղությունների, կատարվում է համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի: Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերափոխման հետ միասին նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման (վերափոխման) և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ ցույց են տրվում անջատ` ըստ նշված համապատասխան ուղղությունների: Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող, ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերափոխում, ապա ընդարձակման և վերափոխման ցուցանիշները դասվում են վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղություններին:
17. Նախագծանախահաշվային փաստաթղթերով չնախատեսված և տեխնիկական վերազինմանը չվերաբերող օբյեկտների շինարարության, ընդարձակման և վերափոխման տվյալները լրացվում են տարեկան հաշվետվության բաժին 2-ի 210.1 տողի 6-րդ սյունակում:
18. 3-րդ բաժնի տվյալները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների (ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ., թիվ 372-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 01.07.2009թ. (պետ. գրանցման թիվ` 10309238) և հրապարակված Հայաստանի Հանրապետության Գերատեսչական նորմատիվ ակտերի 16.07.2009թ. թիվ 22(340)1 տեղեկագրում) և ըստ ֆինանսավորման աղբյուրների: Մի քանի օժանդակ արդյունաբերական արտադրությունների դեպքում, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են առանձին-առանձին: Օրինակ, արդյունաբերական օբյեկտի օժանդակ գյուղատնտեսական արտադրությունը պետք է արտացոլվի «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» գործունեության տեսակում, շինարարական օբյեկտի օժանդակ արդյունաբերական արտադրությունը` «մշակող արդյունաբերություն» գործունեության տեսակում և այլն: Շինարարական նորոգում իրականացնող կազմակերպությունների կողմից ընդարձակման, ձևափոխման, տեխնիկական վերազինման համար կատարված շինարարությունը ներառվում է հիմնական գործունեության այն արտադրական ճյուղերի ցուցանիշներում, որոնց դրանք սպասարկում են:
19. 310.1-310.19 տողերի տվյալների համապատասխան սյունակների հանրագումարը հավասար է 310 տողի համապատասխան սյունակների գումարին:
1) 3-րդ բաժնի 310.12-310.19 տողերում չեն լրացվում հետևյալ նշանակության օբյեկտների տվյալները.
ա. գործարանի տարածքում գտնվող սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները, որոնք նախատեսված են կազմակերպության աշխատակիցների սպասարկման համար.
բ. 310.1-310.10 տողերում նշված գործունեության շինարարության համար հատկացված ներդրումների հաշվին կառուցված օբյեկտների պահանջմունքների լրիվ կամ մասնակի բավարարման համար նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը.
գ. 310.1-310.10 տողերում նշված ոլորտի կազմակերպությունների վարչական շենքերը և շինությունները:
«ա», «բ» և «գ» կետերի տվյալներն արտացոլվում են 310.1-310.10 տողերում նշված համապատասխան գործունեության ոլորտում:
20. 4-րդ բաժնում «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը» արտացոլվում են բնակելի շենքերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, առաջնային բժշկական օգնության հաստատությունների, մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատությունների, ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների, մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների, փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքերի և շինությունների, ճանապարհների շինարարության, տեղեկատվության և կապի բնագավառի շենքերի և շինությունների, մշակող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների և այլ շենքերի և շինությունների շինարարության վերաբերյալ համապատասխան տվյալները:
21. Այս բաժնում արտացոլվում են նաև նոր կառուցվող օբյեկտների, շահագործվող շենքերի ընդարձակման, վերափոխման, վերասարքավորման, ինչպես նաև նորոգման համար կատարված ծախսերը:
22. Գործարկված բնակելի շենքերը և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները ցույց են տրվում շահագործման հանձնված փաստացի ծավալներով:
23. Իրականացված շինարարության ծավալում հաշվի են առնվում հաշվետու տարվա ընթացքում շահագործման հանձնված, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների (նաև կոնսերվացված, շինարարության լրիվ կամ մասնակիորեն դադարեցված) վրա կատարված բոլոր ծախսերը:
24. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:
1) Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:
2) Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):
3) Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների՝ համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
4) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ՝ խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
5) 410.1 տողից` 410.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինօլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:
25. «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
26. «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
27. «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
28. «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
29. «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլն ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
30. «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
31. «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
32. «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
33. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
34. «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
35. «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
36. «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
37. 4-րդ բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ.
1) «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի՝ շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
2) «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը՝ հազար խոր. մետր կեղտաջրեր /օր. կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
3) «Գազաֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազաֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
4) «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
5) «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:
6) «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
7) «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
8) «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
9) «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
10) «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
|
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. հուլիսի 23-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն, |
Շինարարություն իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքային և գյուղական համայնքները |
մինչև հաշվետու |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________
Գտնվելու վայրը __________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Ինտերնետային կայքէջը___________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 2-կշ
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի | |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 20___թ.
1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը
/փաստացի գներով՝ հազ.դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/ |
Անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել) |
Տարեվերջին անավարտ շինարարու-թյունը | ||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Հիմնական միջոցներ |
110 |
x | ||||||||
Շինարարություն (120.1+120.2+120.3) |
120 |
|||||||||
այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ |
120.1 |
|||||||||
սարքավորանք, գործիք, գույք |
120.2 |
|||||||||
դրանցից՝ շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքներ և մեքենաներ |
120.2.1 |
|||||||||
այլ աշխատանքներ և ծախսեր |
120.3 |
|||||||||
դրանցից՝
ճարտարապետական, շինարարական նախագծում և կառուցվածքավորում (կոնստրուկտավորում) |
120.3.1 |
|||||||||
120 տողից՝ տնտեսավարական եղանակով իրականացված շինարարություն |
130 |
x | ||||||||
դրանից՝ շինմոնտաժային աշխատանքներ |
130.1 |
x |
x |
x |
x |
x |
x |
2. Շինարարության վերարտադրողական կառուցվածքը
/փաստացի գներով՝ հազ.դրամ, առանց ԱԱՀ/ |
Անվանումը |
Տողի համարը |
Վերակառուցում |
Տեխնիկական վերազինում (ներառյալ շինարարության նախահաշիվների մեջ չմտած սարքավորումները) |
Ընդար-ձակում |
Նոր շինարա-րություն |
Գործող հզորու-թյունների պահպանում |
Այլ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը (210.1+210.2) |
210 |
||||||
դրանից՝ շինմոնտաժային աշխատանքներ |
210.1 |
||||||
սարքավորանք,, գործիք, գույք |
210.2 |
3. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ տնտեսական գործունեության տեսակների
/փաստացի գներով՝ հազ.դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/ |
Անվանումը |
Տողի համարը |
Հիմնական միջոցների գործարկումը |
Շինարարություն |
Հաշվետու տարվա վերջում անավարտ շինարա-րություն | ||||||||
Ընդամենը |
դրանից՝ |
2-րդ սյունակից՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների | ||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 4 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը (310.1+310.2+_………….+ 310.19) |
310 |
|||||||||||
այդ թվում՝ |
||||||||||||
գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
310.1 |
|||||||||||
հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
310.2 |
|||||||||||
մշակող արդյունաբերություն, ընդամենը |
310.3 |
|||||||||||
դրանից` (նշել) սննդամթերքի արտադրություն |
310.3.1 |
|||||||||||
քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն |
310.3.2 |
|||||||||||
310.3.3 |
||||||||||||
310.3.4 |
||||||||||||
310.3.5 |
||||||||||||
էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
310.4 |
|||||||||||
այդ թվում` էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում |
310.4.1 |
|||||||||||
գազի արտադրություն, գազակերպ վառելիքի բաշխում գազամատա-կարարման համակարգի |
310.4.2 |
|||||||||||
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
310.5 |
|||||||||||
շինարարություն |
310.6 |
|||||||||||
մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում |
310.7 |
|||||||||||
փոխադրումներ և պահեստային տնտե-սություն |
310.8 |
|||||||||||
կացության և հանրային սննդի կազմակերպում |
310.9 |
|||||||||||
տեղեկատվություն և կապ |
310.10 |
|||||||||||
ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
310.11 |
|||||||||||
անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
310.12 |
|||||||||||
մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
310.13 |
|||||||||||
վարչարարական և օժանդակ գործունեություն |
310.14 |
|||||||||||
պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն |
310.15 |
|||||||||||
կրթություն |
310.16 |
|||||||||||
առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում |
310.17 |
|||||||||||
մշակույթ, զվարճություններ և հանգիստ |
310.18 |
|||||||||||
սպասարկման այլ ծառայություններ |
310.19 |
4. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը
Անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում ՝ |
1-ին սյունակից` գյուղական բնակավայ-րերում |
այդ թվում ՝ ըստ ֆինանսա-վորման աղբյուրների |
Շինարա-րություն | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Բնակելի շենքեր (410.1+410.2+410.3) |
410 |
քառ. մ ընդհանուր մակերես |
||||||||||
|
411 |
քառ.մ բնակելի մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
412 |
հատ |
x | |||||||||
410 տողից՝ ա) նոր շենքերի շինարարություն |
410.1 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
412.1 |
հատ |
x | |||||||||
դրանից` բնակելի շենքեր առանց ներքին հարդարման |
410.1.1 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
412.1.1 |
հատ |
x | |||||||||
410.1 տողից` հաշվետու տարում սկսված |
413 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ) |
414 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
410.2 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
412.2 |
հատ |
x | |||||||||
գ) շենքերի ամրացում |
410.3 |
քառ. մ ընդհանուր մակերես |
x | |||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
շենքերի քանակը |
412.3 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
415 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Նախադպրոցական ուսումնական հաստատություններ |
416 |
տեղ |
||||||||||
417 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
418 |
հատ |
x | |||||||||
416 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
416.1 |
տեղ |
x | |||||||||
417.1 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
418.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
419 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Հանրակրթական ուսումնական հաստատություններ(դպրոցներ) |
420 |
աշակերտական տեղ |
||||||||||
421 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
422 |
հատ |
x | |||||||||
420 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
420.1 |
աշակերտական |
x | |||||||||
421.1 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
422.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
423 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Հիվանդանոցներ Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ |
424 |
մահճակալ |
||||||||||
425 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
426 |
հատ |
x | |||||||||
424 տողից` նոր շենքերի շինարարություն |
424.1 |
մահճակալ |
x | |||||||||
425.1 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
426.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
427 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Առաջնային բժշկական օգնության հաստատություններ |
428 |
հաճախումներ մեկ |
||||||||||
429 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
430 |
հատ |
x | |||||||||
428 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
428.1 |
հաճախումներ մեկ հերթափոխում |
x | |||||||||
429.1 |
քառ.մ մակերես |
x | ||||||||||
շենքերի քանակը |
430.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
431 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ |
432 |
քառ.մ մակերես |
||||||||||
433 |
հատ |
x | ||||||||||
432 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
432.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
433.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
434 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Հյուրանոցներ և համանման բնակատեղեր |
435 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
436 |
հատ |
x | |||||||||
435 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
435.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
436.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
437 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ |
438 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
439 |
հատ |
x | |||||||||
438 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
438.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
439.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
440 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ |
441 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
442 |
հատ |
x | |||||||||
441տողից՝ նոր շենքերի շինարարություն |
441.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
442.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
443 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ |
444 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
445 |
հատ |
x | |||||||||
444 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
444.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
445.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
446 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ |
447 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
448 |
հատ |
x | |||||||||
447 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
447.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
448.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
449 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ճանապարհների շինարարություն |
450 |
կմ |
||||||||||
450 տողից՝ նոր ճանապարհների |
450.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
Ճանապարհների նորոգում |
451 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ |
452 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
453 |
հատ |
x | |||||||||
452 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
452.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
453.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
454 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ |
455 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
456 |
հատ |
x | |||||||||
455 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
455.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
456.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
457 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
Այլ շենքեր (նշել) |
458 |
քառ.մ մակերես |
||||||||||
շենքերի քանակը |
459 |
հատ |
x | |||||||||
458 տողից՝ նոր շենքերի շինարարություն |
458.1 |
քառ.մ մակերես |
x | |||||||||
շենքերի քանակը |
459.1 |
հատ |
x | |||||||||
Շենքերի նորոգում |
460 |
հազար դրամ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
470 |
||||||||||||
471 |
x | |||||||||||
470.1 |
x | |||||||||||
471.1 |
x | |||||||||||
472 |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
5. Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի) |
7. Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքը ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի
|
|
Տեղեկանք. Հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը ____________քառ.մ
8. Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով
Անվանումը |
Տողի համարը |
Ընդհանուր մակերես, քառ.մ | |
Ընդամենը |
դրանից՝ | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Ջրամատակարարմամբ |
810 |
|
|
Կոյուղով |
811 |
|
|
Լողարանով (ջրացնցուղով) |
812 |
|
|
Ջեռուցման տեսակը. |
|
|
|
այդ թվում՝ կենտրոնացված |
813 |
|
|
անհատական |
814 |
|
|
Ղեկավար |
________________ |
_______________ |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) |
Լրացնող |
________________ |
_______________ |
(գլխավոր հաշվապահ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) |
________________ |
__ __________200__թ. | |
|
(Հեռախոսահամար(ներ)) |
(լրացման ամսաթիվը) |
Էլեկտրոնային փոստ ________________@______________
(հավելվածը խմբ. 27.10.09 թիվ 30-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2012, թիվ 12-Ն | 01.01.2013, թիվ 20-Ն | |
27.10.2009, թիվ 30-Ն | 01.01.2010, թիվ 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|