«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 407-Ն
«ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հատուկ կացարան» պետական հիմնարկի իրավահաջորդը՝ համաձայն փոխանցման ակտի:
2. Սահմանել, որ՝
ա) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի հիման վրա ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը,
Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը.
բ) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
(2-րդ կետը խմբ. 19.11.09 N 1441-Ն)
3. «Հատուկ կացարան» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմա-մշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Հատուկ կացարան» պետական հիմնարկի տնօրինության՝ 310 քառ. մետր տարածք ունեցող, 633335 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա:
4. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
(4-րդ կետը փոփ. 29.12.05 N 2327-Ն, 17.12.09 N 1472-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝
ա) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
բ) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
6. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով «Հատուկ կացարան» պետական հիմնարկի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.04.2023, N 463-Ն | 07.04.2023, N 407-Ն | |
11.06.2020, N 936-Ն | 18.06.2020, N 407-Ն | |
14.08.2014, N 889-Ն | 20.09.2014, N 407-Ն | |
19.11.2009, N 1441-Ն | 04.01.2010, N 407-Ն | |
17.12.2009, N 1472-Ն | 31.12.2009, N 407-Ն | |
29.12.2005, N 2327-Ն | 16.02.2006, N 407-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|