Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2009-11.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.01.15/2(354) Հոդ.449
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.11.2009
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2009 թ.

թիվ 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում տների (շինությունների) և գյուղական համայնքների ցուցակների կազմման և ընդունման կարգի մասին ցուցումները»՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 37-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Փորձնական մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից է քաղաքներում և խոշոր գյուղերում (հինգ հազար և ավելի բնակչությամբ) տների (շինությունների), գյուղական համայնքներում` գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմումը: Տների (շինությունների) և գյուղական համայնքների ցուցակներն անհրաժեշտ են.

1) քաղաքների և խոշոր գյուղերի տարածքն ըստ հաշվային, հրահանգչական և մարդահամարի տեղամասերի սահմանազատելու,

2) փորձնական մարդահամարի ընթացքում բնակչության ընդգրկման ամբողջականությունն ապահովելու և կրկնակի հաշվառումը բացառելու համար:

2. Փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մուտքագրման` նյութերի մեքենայական մշակման և ելքային աղյուսակների ստացման ժամանակացույցով սահմանված ժամկետներում՝ հատուկ ընտրված և հրահանգավորված ցուցակագրողների կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կազմվում են տների (շինությունների) ցուցակներ, իսկ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի, Գանձաքարի, Աչաջրի և Խաշթառակի գյուղական համայնքներում գյուղապետերի աշխատակազմի քարտուղարները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության (համապատասխան տարածքային բաժնի) աջակցությամբ կազմում են գյուղական համայնքների ցուցակները:

3. Աշխատանքի կատարման ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ ԱՎԾ մարզային գործակալությունների (համապատասխան տարածքային բաժինների) պատասխանատուները:

4. Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները տների (շինությունների) ցուցակներում պետք է վերցվեն բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց լիազոր մարմնի գրանցման բնակարանային քարտերից, տնային գրքերից, իսկ գյուղական համայնքներում` գյուղական համայնքում տնային տնտեսությունների հաշվառման` Ձև թիվ 1 համայնքի գրքերից:

5. Քաղաքներում տների (շինությունների), գյուղական համայնքներում՝ գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման, դրանց ընդունման և արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացնելիս հարկավոր է ղեկավարվել ՀՀ ԱՎԾ կողմից մշակված ցուցումներով և հրահանգներով:

6. Սույն փաստաթղթով ՀՀ ԱՎԾ-ն սահմանում է քաղաքներում տների (շինությունների), գյուղական վայրերում` գյուղական համայնքների ցուցակների կազմման, ընդունման, վերահսկման և ամփոփագրերի կազմման կարգը:

 

II. ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼԻՍ

 

7. ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզային գործակալությունները տների (շինությունների) ցուցակների՝ Ձև թիվ 1 քաղաքային և Ձև թիվ 2 գյուղական կազմման աշխատանքների նախապատրաստման և իրականացման ժամանակահատվածում պարտավոր են Սևանի և Իջևանի տարածքային բաժինների պատասխանատուներին ապահովել` ցուցակագրողների վկայականներով, անհրաժեշտ քանակությամբ Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1, Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2, Ձև թիվ 2 գյուղական ցուցակների ձևաթղթերով, այդ ձևաթղթերի լրացման հրահանգներով:

8. Սևանի և Իջևանի տարածքային բաժինների պատասխանատուները տների (շինությունների) ցուցակների և գյուղական համայնքների ցուցակների կազմման աշխատանքների նախապատրաստման և իրականացման ժամանակահատվածում պարտավոր են.

1) Սևան քաղաքի սխեմատիկ հատակագծի վրա.

ա. ստուգել բնակավայրի սահմանում (սխեմատիկ հատակագծի վրա նախօրոք թաղամասերի ու զանգվածների բաժանված) թաղամասերի ու զանգվածների հերթական համարակալման ճշգրտությունը,

բ. քաղաքի տարածքը սահմանազատել ցուցակագրման տեղամասերի՝ ցուցակագրողի ծանրաբեռնվածության նորմային համապատասխան:

գ. Մեկ ցուցակագրողի ծանրաբեռնվածության միջին նորման սահմանված է երեսուն տուն/օր, իսկ աշխատանքները պետք է կատարվեն մեկ ամսվա ընթացքում` սկսած 2010 թվականի փետրվարի 8-ից: Ծանրաբեռնվածության նորման կարող է տատանվել՝ կախված թաղամասերի (զանգվածների) կառուցապատման բնույթից և դիրքից: Ցուցակագրման տեղամասերը կարող են ընդգրկել ամբողջական թաղամասեր (զանգվածներ) կամ դրանց մի մասը: Տարբեր թաղամասերի (զանգվածների) մասերից ցուցակագրման տեղամասեր կազմել չի թույլատրվում:

2) Տների (շինությունների) ցուցակները կազմելու համար հավաքագրել ցուցակագրողներ և հրահանգավորել նրանց:

3) Ցուցակագրողներին ծանոթացնել իրենց տեղամասերի սահմաններին՝ ճշտելով դրանք ցուցակագրման տեղամաս դուրս գալով:

4) Ցուցակագրողներին ապահովել ցուցակագրողի վկայականներով, տների (շինությունների) ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգներով, անհրաժեշտ քանակությամբ Ձև թիվ 1 քաղաքայինի (Աղյուսակ 1, Աղյուսակ 2) ձևաթղթերով:

5) Ցուցակագրողներին ապահովել ցուցակագրման տեղամասի սխեմատիկ հատակագծով, տվյալ տեղամասի բնակարանային ֆոնդի սեփականատերերի (համայնքների, համատիրությունների, հավատարմագրային և լիազորագրային կառավարիչների, այլ իրավաբանական անձանց, որոնք իրենց հաշվեկշռում ունեն բնակարանային ֆոնդ) հասցեների ցուցակով:

6) Անցկացնել յուրաքանչյուր ցուցակագրողի կազմած տների (շինությունների) ցուցակների հրահանգով պահանջվող դրույթներին համապատասխան լրացման (հատկապես աշխատանքի առաջին օրերին), ինչպես նաև դրանցում ամբողջականության ընդգրկման և ճշգրիտ ներառման ստուգումներ:

7) Ուշադրություն դարձնել, որ ոչ բնակելի տների (շինությունների) տվյալները ներկայացված լինեն տեղամասի տների ցուցակների Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1-ի 4-րդ սյունակում և դրանց մասին ծանոթություն տրված լինի նույն տողի աղյուսակի 9-րդ սյունակում:

8) Ցուցակագրման տեղամասերում շրջագայության ժամանակ ցուցակագրողների կողմից սխեմատիկ հատակագծերում կատարած փոփոխությունները պետք է անցկացնել սխեմատիկ հատակագծերի մյուս բոլոր օրինակների վրա:

9. Հրահանգավորել ՀՀ Տավուշի մարզի Գետահովտի, Գանձաքարի, Աչաջրի և Խաշթառակի գյուղական համայնքների գյուղապետերի աշխատակազմի քարտուղարներին՝ համաձայն գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների՝ Ձև թիվ 2 գյուղական, լրացման կարգի մասին հրահանգի: Համաձայն որի`

1) Գյուղական համայնքների ցուցակի (Ձև թիվ 2 գյուղական) 1-ին սյունակում լրացվում է համայնքի մեջ գտնվող հիմնական բնակավայրի հերթական համարը, իսկ 2-րդ սյունակում՝ այլ բնակատեղերի հերթական համարները: 3-րդ սյունակում լրացվում է հիմնական և այլ բնակատեղերի լրիվ անվանումը: Անհրաժեշտ է ստուգել նաև, թե մտցված են արդյոք այլ բնակատեղերի վերաբերյալ տեղեկությունները հիմնական բնակավայրերի վերաբերյալ տվյալների մեջ:

2) Ցուցակների կազմման ժամանակ բնակչություն չունեցող գյուղական բնակավայրերը նույնպես մտցվում են գյուղական համայնքների ցուցակների մեջ:

 

III. ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ

 

10. Ցուցակագրողներից և գյուղապետերի աշխատակազմի քարտուղարներից տների (շինությունների) և գյուղական համայնքների ցուցակների ընդունումը կատարվում է ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժինների պատասխանատուների կողմից՝ ցուցակագրողի կամ գյուղապետի աշխատակազմի քարտուղարի ներկայությամբ:

11. Տների (շինությունների) ցուցակների և գյուղական համայնքների ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ստուգել.

1) Սևան քաղաքի տների ցուցակների կազմման ճշգրտությունը՝ դրանցում բոլոր թաղամասերի, փողոցների, նրբանցքների, հրապարակների և այլնի, տների ու շինությունների ընդգրկման ամբողջականությունը՝ համեմատելով դրանք Սևան քաղաքի սխեմատիկ հատակագծի հետ, ինչպես նաև յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) և ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի հանրագումարների ճշգրտությունը,

2) գյուղական համայնքների ցուցակներում բոլոր գյուղական բնակավայրերի ընդգրկման ամբողջականությունը՝ ներառյալ գյուղական համայնքի տարածքում գտնվող ծառայողական նշանակություն ունեցող և ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների, ինչպես նաև յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ գրանցումների և դրանց համարակալման ճշգրտությունը:

12. Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ ուշադրություն դարձնել, որ.

1) Ցուցակները պարտադիր կազմված լինեն ըստ առանձին թաղամասերի (զանգվածների) (Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2): Տների (շինությունների) ցուցակները փողոցներով կազմած կարելի է ընդունել միայն բացառիկ դեպքում, երբ քաղաքը կամ խոշոր գյուղը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Քաղաքների և խոշոր գյուղերի սահմաններում թաղամասերի (զանգվածների) համարակալումը լինի միասնական հաջորդական համարներով:

2) Ճշգրտված սխեմատիկ հատակագծի վրա յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) համար կազմված լինի առանձին տների (շինությունների) ցուցակ (Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2): Թաղամասի (զանգվածի) համարը, ինչպես նաև ցուցակի հասցեամասում դրա սահմանների նկարագրությունը պետք է համընկնի սխեմատիկ հատակագծի հետ:

13. Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի), տների (շինությունների) ցուցակը պետք է համեմատել հատակագծի հետ, ցուցակում գրված բոլոր տները (շինությունները) պետք է համապատասխանեն դրանց փաստացի առկայությանը, իսկ գրառման հերթականությունը՝ հատակագծի և տեղանքի վրա դրանց ճիշտ տեղաբաշխմանը: Ցուցակների կազմման ժամանակ պետք է անպայման հաշվի առնել սխեմատիկ հատակագծում կատարված բոլոր փոփոխությունները և ուղղումները:

14. Ցուցակագրողի կողմից հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները հատակագծի հետ, ինչպես նաև փողոցների անվանումների ու տների (շինությունների) համարանիշերի անճշտության վերաբերյալ բոլոր դիտողությունները հարկավոր է ճշտել համապատասխան կազմակերպություններում և ուղղումներ մտցնել ցուցակներում և հատակագծի վրա:

15. Ցուցակի յուրաքանչյուր էջում ստուգվում է տվյալների գրառման, տների (շինությունների), բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի ամբողջականությունն ու ճշգրտությունն ըստ հասցեների: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ցուցակներում անկյունային տների (շինությունների) հաշվառմանը, որոնք պետք է գրվեն փողոցներից մեկում՝ այնտեղ, որտեղ տունը (շինությունը) պաշտոնապես նշվում է փոստային բաժանմունքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային բաժնում:

16. Յուրաքանչյուր տան (շինության) համար պարտադիր ստուգվում է բնակարանների քանակի և դրանցում բնակվող բնակչության թվաքանակի հարաբերակցությունը:

17. Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ պետք է ստուգել յուրաքանչյուր ցուցակի հանրագումարների ճշգրտությանը:

18. Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները հաշվելիս տների (շինությունների) բնակարանների քանակի մասին տվյալներում մտցվում են նաև հիվանդանոցների, առողջարանների, հյուրանոցների, կայարանների և այլ հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած տները (շինությունները) և բնակարանները, իսկ բնակչության թվաքանակում մտցվում է միայն դրանցում մշտապես բնակվող բնակչությունը:

19. Տների (շինությունների) յուրաքանչյուր ցուցակ (Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 2) ստուգելուց հետո ստուգվում է ցուցակագրողի կողմից Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1-ում դրանց հանրագումարների տեղափոխման ճշգրտությունը և ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի հանրագումարների հաշվարկները:

20. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարից գյուղական համայնքների ցուցակներն ընդունելիս հարկավոր է ուշադրություն դարձնել բոլոր գյուղական բնակավայրերի, դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի և այնտեղ բնակվողների թվաքանակի հաշվառման ամբողջականությանը:

21. Ցուցակում բոլոր գյուղական բնակավայրերի գրառումների լրիվությունը ստուգելու համար, որպես վերահսկման աղբյուր, պետք է օգտագործել 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ձև թիվ 9 Ս «Գյուղական բնակչության սեռատարիքային կազմի մասին» հաշվետվության տվյալները:

22. Տների (շինությունների) ցուցակների, գյուղական համայնքների ցուցակների հանրագումարներն ամբողջությամբ ըստ տարածքի (քաղաքային, գյուղական) հաշվելուց հետո, անհրաժեշտ է կատարել ցուցակում մտցված քաղաքային և գյուղական բնակչության թվաքանակի մասին տվյալների վերլուծություն:

23. Եթե բնակչության թվաքանակի տվյալների վերլուծության արդյունքում հայտնաբերվի տների (շինությունների) կամ գյուղական համայնքների ցուցակներում բնակչության թվաքանակի թերհաշվարկ (համեմատելով առկա այլ աղբյուրների հետ), ապա պետք է կազմակերպել կազմված ցուցակների վերստուգում:

24. Ցուցակներն ընդունելուց հետո հաշվարկվում են հանրագումարներն՝ ըստ քաղաքի և գյուղական համայնքների, այնուհետև ամբողջությամբ` տարածքի կտրվածքով: Տների (շինությունների) ցուցակներով` Ձև թիվ 1 քաղաքային, ստացված քաղաքային բնակչության և Ձև թիվ 2 գյուղականով ստացված գյուղական բնակչության թվաքանակները պետք է համեմատել տվյալ տարածքի բնակչության հաշվարկային թվաքանակի տվյալների հետ: Էական տարբերությունների դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառը, և եթե դրանք առաջացել են ցուցակների ոչ ճիշտ կազմման հետևանքով, ապա պետք է կատարել այդ ցուցակների մանրազնին ստուգում և ուղղում:

25. Ցուցակները ստուգելուց և ընդունելուց հետո ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուները կազմում են ցուցակների տվյալների ամփոփագրեր:

26. ՀՀ ԱՎԾ կողմից սահմանված ժամկետում Ձև թիվ 1 քաղաքային` տների (շինությունների) ցուցակների և Ձև թիվ 2 գյուղականի ամփոփ արդյունքները տարածքային բաժինների պատասխանատուները ներկայացնում են ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն՝ Ձև թիվ 3 ամփոփ և Ձև թիվ 4 ամփոփ ձևաթղթերով:

27. «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիրը»` Ձև թիվ 3 ամփոփ, կազմվում է բոլոր քաղաքների համար` ցուցակագրման տեղամասերի կտրվածքով, ըստ Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1 տվյալների: 1-ին սյունակում քաղաքների գրառումները կատարվում են այբբենական կարգով:

28. «Գյուղական համայնքներում ցուցակների տվյալների ամփոփագիրը»` Ձև թիվ 4 ամփոփ, կազմվում է Ձև թիվ 2 գյուղականի հանրագումարային տվյալների հիման վրա: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրառվում են այբբենական կարգով: 2-5-րդ սյունակներում փոխանցվում են հիմնական բնակավայրերի հանրագումարները, ներառյալ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի վերաբերյալ տվյալները:

29. Տների (շինությունների) ցուցակները, գյուղական համայնքների ցուցակները կազմվում են մարդահամարի նախապատրաստման համար և պահվում են ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժիններում:

 

IV. ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ

 

30. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մուտքագրման` նյութերի մեքենայական մշակման և ելքային աղյուսակների ստացման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններն ամփոփելով քաղաքներում տների (շինությունների) ցուցակների և գյուղական համայնքների ցուցակների մարզի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան ամփոփագրերում տների (շինությունների) ցուցակների և Ձև թիվ 2 գյուղականի արդյունքները ներկայացնում են ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչություն` ըստ Ձև թիվ 5 ամփոփ և Ձև թիվ 6 ամփոփ ձևաթղթերի:

32. «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիրը»` Ձև թիվ 5 ամփոփ, կազմվում է տվյալ մարզի բոլոր քաղաքների համար ըստ Ձև թիվ 3 ամփոփի: 1-ին սյունակում քաղաքների գրառումները կատարվում են տարածքի կտրվածքով՝ ըստ այբբենական կարգի:

33. «Գյուղական համայնքներում ցուցակների տվյալների ամփոփագիրը»` Ձև թիվ 6 ամփոփ, կազմվում է տվյալ մարզի համար` ըստ Ձև թիվ 4 ամփոփի: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրառվում են տարածքների կտրվածքով՝ ըստ այբբենական կարգի:

 

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 37-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 3 ամփոփ

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

Մարզ _____________________________________

Տարածք ____________________________________

 

Քաղաքի կամ վարչական շրջանի անվանումը

Կազմված
ցուցակների
քանակը

Ընդամենը հաշվառվել են

ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների

տներ

բնակելի և ոչ բնակելի շինություններ

դրանցում

քանակը դրանցում առկա տեղերի քանակը

բնակա-
րաններ

բնակչու-
թյուն

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

             

 

«_____»________________________2010 թ.


ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության
տարածքային բաժնի պատասխանատու_____________________ 

 

                                                      (տորագրություն)

  

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 37-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 4 ամփոփ

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

գյուղական համայնքների ցուցակի տվյալների


Մարզ _____________________________________

Տարածք ____________________________________

 

Գյուղական համայնքի
անվանումը

Բնակա-վայրերի քանակը

Դրանցում հաշվառվել են

ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների

այլ բնակա-տեղեր

բնակելի շինութ-յուններ

տնային տնտեսու-թյուններ

բնակչու-թյուն

քանակը  

դրանցում առկա տեղերի քանակը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

             

 

«_____»________________________2010 թ.


ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության
տարածքային բաժնի պատասխանատու_____________________ 

 

                                                      (տորագրություն)

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 37-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 5 ամփոփ

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

Մարզ__________________________________________

Քաղաքի կամ վարչական շրջանի անվանումը

Կազմված
ցուցակների
քանակը

Ընդամենը հաշվառվել են ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների

տներ

բնակելի և ոչ բնակելի շինություններ

դրանցում  քանակը դրանցում առկա տեղերի քանակը

բնակա-րաններ

բնակչու-թյուն

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

             

«_____»________________________2010 թ.


ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության պետ_____________________ 

 

                                                      (ստորագրություն)

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 37-Ն որոշմամբ

Ձև թիվ 6 ամփոփ

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

գյուղական համայնքների ցուցակի տվյալների

 

Մարզ__________________________________________

 

Գյուղական համայնքի
անվանումը

Բնակա-վայրերի քանակը

Դրանցում հաշվառվել են

ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների

այլ բնակա-տեղեր

բնակելի շինութ-յուններ

տնային տնտեսու-թյուններ

բնակչու-թյուն

քանակը

դրանցում առկա տեղերի քանակը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Ընդամենը

             

 

«_____»________________________2010 թ.


ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության պետ_____________________ 

 

                                                      (տորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2010, թիվ 11-Ն 11.07.2010, թիվ 37-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան