ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2010 թվականի N 651-Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.
2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.
3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
  Հավելված  | 
Կ Ա Զ Մ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ա. Երիցյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Գ. Ղամարյան  | 
 -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ  | 
| 
 Ա. Հովակիմյան  | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Կարապետյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  | 
| 
 Վ. Պողոսյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Ալեքսանյան  | 
 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ  | 
| 
 Ս. Աֆյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  | 
| 
 Հ. Բաղմանյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ  | 
| 
 Կ. Պապոյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարի օգնական  | 
| 
 Մ. Երանոսյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական  | 
(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.07.2019, N 934-Ա | 17.07.2019, N 651-Ա | |
| 21.10.2013, N 957-Ա | 22.10.2013, N 651-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|