Գլխավոր տեղեկություն
Համար
N 575
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2004-23.09.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 575

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձեւով «Շիրակ» հյուրանոցի շենքը (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13ա) և գույքը մասնավորեցնել դրանց վարձակալ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել`

ա) «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի գինը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

բ) որ «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) որ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է`

ապահովել 100 աշխատատեղ, ընդ որում, առաջին 5 տարվա ընթացքում` 70 աշխատատեղ` միջինը 50 հազ. դրամ աշխատավարձով,

ներդնել 1.2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, 3 տարում` շուրջ 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

(2-րդ կետը փոփ. 18.12.03 N 1859-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան