ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2009 թվականի N 427-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 17 արձանագրության 37-րդ կետի հանձնարարականի`
Ստեղծել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հրապարակային և մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. մայիսի 26 Երևան  | 
| 
 
  | 
 Հավելված ՀՀ վարչապետի 2009 թվականի մայիսի 26-ի N 427-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Մ. Վարդանյան | - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ) | 
| Հ. Մարգարյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Հովհաննիսյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | 
| Ս. Ասլանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | 
| Ս. Թադևոսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար | 
| Գ. Բաղիյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ | 
| Վ. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | 
| Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | 
| Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ | 
| Գ. Մուրադյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | 
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | 
| Կ. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ա.Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | 
| Կ. Մարգարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ | 
| Վ. Հակոբյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ | 
| Ա. Նալբանդյան | - ՀՀ Լոռու մարզպետ | 
| Կ. Շահգալդյան | - ՀՀ Կոտայքի մարզպետ | 
| Հ. Սարգսյան | - ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) | 
| Ա. Դարբինյան | - Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Հ. Հարությունյան | 
 - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)  | 
| Վ. Հարությունյան | - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Վ. Մովսիսյան | - «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| Է. Երիցյան | - Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Գասպարյան | - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ) | 
| Ա. Զաքարյան | - «Առավոտ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ) | 
| Ա. Հարությունյան | - «Ազգ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ) | 
| Ն. Նազարյան | - «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ) | 
| Գ. Աբրահամյան | - ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Վ. Բարսեղյան | - ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Ա. Իգիթյան | 
 - ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| Ա. Մկրտչյան | 
 - ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
(հավելվածը խմբ. 02.07.09 N 546-Ա, փոփ. 04.08.09 N 658-Ա, 07.09.09 N 743-Ա, 21.10.13 N 957-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |