Գլխավոր տեղեկություն
Համար
N 773-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2009 թվականի N 773-Ա

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման պահանջներին համապատասխան՝

Հաստատել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

սեպտեմբերի 16-ի N 773-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնե-
լու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդուն- ման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Պետական ուսումնական հաս-տատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. նոյեմբեր

Ֆինանսավորում
չի պահանջվում։

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրա-ցումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ. հունվար

ՀՀ պետական բյուջե

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. նոյեմբեր

ՀՀ պետական բյուջե

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N 900-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. դեկտեմբեր

Ֆինանսավորում
չի պահանջվում։

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 20 արձանագրային որոշման 28-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. դեկտեմբեր

Ֆինանսավորում
չի պահանջվում։

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2009 թ. դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

8.

«Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու- թյան նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ. փետրվար

ՀՀ պետական բյուջե

9.

«Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ. փետրվար

ՀՀ պետական բյուջե

10.

«Ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը հաստա-տելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ. փետրվար

ՀՀ պետական բյուջե

11.

«Բարդ ընթացակարգով ատեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ. փետրվար

ՀՀ պետական բյուջե

12.

«Մանկավարժական կամ վարչա-կան գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թ.
մարտ

Ֆինանսավորում
չի պահանջվում։

13.

«Ուսումնական հաստատության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ.
մարտ

ՀՀ պետական բյուջե

14.

«Վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ.
մայիս

ՀՀ պետական բյուջե

15.

«Ատեստավորման միջոցով որա-կավորում ստացած մանկավար-ժական աշխատողներին հավե-լավճար տալու կարգը հաստա-տելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

2010 թ.
հունիս

ՀՀ պետական բյուջե

16.

«Պետական ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու- թյան նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ.
հուլիս

Ֆինանսավորում
չի պահանջվում։

17.

«Ուսումնական հաստատություն-ներին պետական բյուջեի միջոց-ներից ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ. հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

18.

«Ուսումնական հաստատություն-ների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ. հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

19.

«Ոչ պետական ուսումնական հաստատությանը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման`
ՀՀ կառավարության պահանջների և չափանիշների սահմանման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կրթության և գիտու-
թյան նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2010 թ. նոյեմբեր

ՀՀ պետական բյուջե

 

(Հավելվածը փոփ. 13.11.09 N 955-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան