Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2019-21.12.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
14.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

համաձայնեցին հետեւյալի մասին՝

 

 

Հոդված 1

 

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման ամսաթվից երեք տարի ժամկետով» բառերը փոխարինելով «Մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով» բառերով։

 

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից եւ ուժի մեջ մտնում սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային համաձայնագրերի ժամանակավոր կիրառման հնարավորությունը, սույն արձանագրությունը կիրառվում է այդպիսի անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման օրվանից եւ տարածվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Այն անդամ պետության նկատմամբ, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային համաձայնագրերի ժամանակավոր կիրառման հնարավորությունը, սույն արձանագրությունը կիրառվում է Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ այդպիսի անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարմանը հաջորդող ամսվա 1-ից եւ տարածվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Կատարված է Սոչի քաղաքում, 2018 թվականի մայիսի 14-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.10.2019, 21.12.2020,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան