ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1426-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքին` վերանորոգելու և համայնքի կարիքավոր բնակիչներին սեփականության իրավունքով` որպես կացարան տրամադրելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1426-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Անվանումը |
Հասցեն |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
Թիվը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Գույքի մակերեսը (քառ. մ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Գրասենյակի շենք |
Արտենիի գյուղական համայնք |
1958 թ. |
1 |
2762900 |
310.12 |
0 |
Ավտոտնակ` 20 տեղանոց |
Արտենիի գյուղական համայնք |
1958 թ. |
1 |
525500 |
328.39 |
0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|