Basic information
Number
N 233-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.03.2003-21.11.2003)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.03.2003
Effective date
21.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 233-Ա

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուիկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից ճաշարանի 120 քառակուսի մետր տարածքը տաս տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 15-օրյա ժամկետում Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքային անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան

 

 

Changed acts
Changing Act Corresponding incorporation