ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24‑ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
«4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բաժնի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետի 4-րդ սյունակի «Հանրային ծառայությունների մատուցման ապահովում յուրաքանչյուր համայնքում գործող ծրագրերին համապատասխան (մասնավորապես՝ փոստային ծառայություններ, հեռախոսակապ, ինտերնետ կապ և այլն)», 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների «Հանրային ծառայությունների մատուցման ապահովում յուրաքանչյուր համայնքում (մասնավորապես՝ փոստային ծառայություններ, հեռախոսակապ, ինտերնետ կապ և այլն)» բառերը փոխարինել «Համայնքներում հանրային ծառայություններ մատուցող շահագրգիռ մարմիններին (կազմակերպություններին) անհրաժեշտ աջակցության ցուցաբերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 14 Երևան
վարչապետՏ. Սարգսյան