ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1416-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «2006» թիվը փոխարինել «2012» թվով.
2) որոշմամբ հաստատված ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի`
ա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային oգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է` ելնելով սույն կարգի 20-րդ կետով սահմանված 1 խոր. մետր ջրի արժեքից:
Սույն կարգով ջրի անտնտեսվար օգտագործում է համարվում ջրային ռեսուրսների հյուծում, ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության այլ պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) օգտագործումը:»,
բ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային oգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության` սույն կարգի համաձայն գնահատման հաշվարկներում` 1 խոր. մետր ստորերկրյա ջրի արժեքն ընդունվում է 10 դրամ, իսկ 1 խոր. մետր մակերևութային ջրի արժեքը` 5 դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 11 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|