Գլխավոր տեղեկություն
Համար
N 897-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.12.2009-24.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.21/3.1 Հոդ. 891
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 հունիսի 2005 թվականի N 897-Ն


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` ինչպես նաև բնապահպանության բնագավառում  ծրագրերի (միջոցառումների) կատարման համար միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից կամավոր մուծումների, նվիրատվությունների և հանգանակությունների տեսքով տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» անվանմամբ արտաբյուջետային միջոցների բանկային  հաշիվ` գործողության ժամկետը մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը:

(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1558-Ն, 03.12.09 N 1405-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 2
Երևան