Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 5-Ա

 

ԴՄԻՏՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Դմիտրի Ավետիքի Սարգսյանին ( ծնվ.` 1989 թվականի հունվարի 2-ին, քաղ. Երևան, Կոմիտասի 34/1, բն. 11, 2009 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող Սանկտ Պետերբուրգի պետական ինժեներատնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 18
Երևան