Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2010-31.05.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2010 թվականի N 29-Ա

 

«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովայի 3 հասցեում գտնվող` 16333 հազ. դրամ գնահատված արժեքով, 465.6 քառ. մետր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով տրամադրել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը` հաշմանդամ անձանց սոցիալական, մշակութային գործունեությունը կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ սույն կետում նշված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև շենքի գնահատման համար 395064 դրամ գումարը ենթակա է վճարման` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 25
Երևան