Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 29 հուլիսի 2004 թվականի N 1071-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող 3 շենքերը` 19384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող մեկ անավարտ շինարարությունը` 2322,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և 12 մեքենասարքավորումները` 18,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ:

(1-ին կետը լրաց. 29.10.09 N 1249-Ա)

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը.

 բ) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը:

 3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:

(3-րդ կետը փոփ. 29.10.09 N 1249-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի
 N 1071-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

 I. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը
(հատ)

Մակերեսը
(քառ. մ)

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

Հասցեն

1.

Շենքեր

3

2713

19384.012

Երևան, Աշտարակի խճ. 1

2.

Շինություններ

1

3606

2322.9

Երևան, Աշտարակի խճ. 1

 

 II. ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը
(հատ)

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

1.

Շրջանաձև սղոց

1

3360

2.

Ֆուգանային հաստոց

1

680

3.

Փայտամշակող հաստոց

2

8160

4.

Ճոճանակաձև սղոց

2

440

5.

Կլոր սղոցարան

1

440

6.

Հաստոց

1

1560

7.

Սրող հաստոց

1

120

8.

Կոմբինացված հաստոց

1

2000

9.

Տրանսֆորմատոր

1

1080

10.

Տրանսֆորմատոր «HT-600/10»

1

855

 

Ընդամենը

12

18695

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան