Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-163-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1249
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը
 

Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. «ՀՀ վերահսկիչ պալատի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ս. Նիկոյան Ա.Շահբազյան 24.08.2009
 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
 

Կառավարություն 25.08.2009 Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
 

Կառավարություն 28.08.2009 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Սահակյան
Ռ. Պետրոսյան
Վ. Բոստանջյան
Ա. Սաֆարյան
Լ. Ալավերդյան 09.09.2009
 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

5. «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
 

Կառավարություն 30.04.2009 Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
6. ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ա. Նռանյան
Լ. Գալստյան
Ա. Շահբազյան 15.09.2009
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը
 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010թ. գործունեության ծրագրի մասին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
25.09.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

26 հոկտեմբերի 2009 թվականի,

քաղ. Երևան

Ն-163-4