Գլխավոր տեղեկություն
Համար
N 1413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.1408
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերի համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման «OPEC» հիմնադրամի «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և Գյուղական ձեռնարկությունների և փոքր առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 22,282.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացվում է անմիջապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցման եղանակով` առանց վճարային և հիմնավորող փաստաթղթերը տեղական գանձապետական բաժին ներկայացնելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 26-ի N 1413-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(22,282.4)
     

այդ թվում`

 
10     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (22,282.4)
     

այդ թվում`

 
  05   Գործազրկություն (22,282.4)
     

այդ թվում`

 
    01 Գործազրկություն (22,282.4)
     

այդ թվում`

 
      01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ  
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (22,282.4)
     

որից`

 
      Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին (22,282.4)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 22,282.4
     

այդ թվում`

 
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 22,282.4
     

այդ թվում`

 
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 22,282.4
     

այդ թվում`

 
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 22,282.4
      ՀՀ կառավարություն 22,282.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 26-ի N 1413-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԵՎ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

Մարզի անվանումը Համայնքի անվանումը Անհրաժեշտ համաֆինանսավորման չափը
(հազ. դրամ)
Շիրակ Շիրակավան 1,500.0
Անի կայարան 1,000.0
ընդամենը 2,500.0
Լոռի Փամբակ 1,500.0
Նովոսելցովո 3,000.0
Հարթագյուղ 3,532.4
ընդամենը 8,032.4
Արագածոտն Շողակն 4,250.0
ընդամենը 4,250.0
Գեղարքունիք Շատջրեք 1,500.0
ընդամենը 1,500.0
Սյունիք Աղիտու 1,000.0
ընդամենը 1,000.0
Վայոց ձոր Վարդահովիտ 5,000.0
ընդամենը 5,000.0
Ընդամենը 22,282.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան