Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2009 թվականի N 1024-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Տնտեսական ճգնաժամի ֆինանսական և սոցիալական հետևանքներն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 7-9-ը Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ալմաթի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված 
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 7-ի N 1024-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարար (պատվիրակության ղեկավար, դեկտեմբերի 7-8-ը)

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Ա. Շահնազարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան