ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 875-Ն
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների 2007 թվականի ֆինանսական արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա` համապատասխանաբար 1.232.186,0 հազ. դրամ և 191.181,0 հազ. դրամ շահութաբաժինների գումարների չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը:
(1-ին կետը խմբ. 22.10.09 N 1220-Ն)
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) (ենթակետն ուժը կորցրել է 22.10.09 N 1220-Ն)
2) թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններին սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխանաբար 1.232.186,0 հազ. դրամ և 191.181,0 հազ. դրամ գումարներն ուղղել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում իրականացվող զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը.
3) ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված` այդ ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունների` սահմանված կարգով գրանցումը:
(2-րդ կետը փոփ., խմբ. 22.10.09 N 1220-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 14 Երևան |