Գլխավոր տեղեկություն
Համար
N 1368-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.01.11/1(353) Հոդ.1361
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1368-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5Բ հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարում 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ԱՄՆ-ի դոլարով արտահայտված գումարին ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների հաշվարկներում կիրառված փոխարժեքով (1 ԱՄՆ-ի դոլարը = 303.69 դրամի) հաշվեգրել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին.

2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, նշված ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Բումաժկովի 50/1 հասցեում գտնվող շենքի ձեռքբերումը` 500,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 02 խմբի 03 դասի «07. Դեսպանությունների շենքերի գնում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1368-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5Բ ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Տարեկան գումարը (կասեցվող գումարներից նվազեցումները նշված են փակագծերում)

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(151,845.0)

     

այդ թվում`

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(151,845.0)

     

այդ թվում`

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

(151,845.0)

   

03

Արտաքին հարաբերություններ

(151,845.0)

     

այդ թվում`

 
     

07. Դեսպանությունների շենքերի գնում

(151,845.0)

     

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

(151,845.0)

     

որից`

 
     

Շենքերի և շինությունների ձեռքբերում

(151,845.0)

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5Բ ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի և կատարողների անվանումները Ընդամենը այդ թվում`
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այդ թվում՝ կապիտալ դրամա- շնորհ- ներ
շենքերի և շինություն- ների շինարա- րություն շենքերի և շինու-թյուն- ների կապի-տալ վերանո- րոգում նախագծա- հետազո- տական, գեոդեզիա- քարտե- զագրական աշխա- տանքներ ոչ ֆինան- սական ակտիվ- ների գծով այլ ծախսեր
բաժինը խումբը դասը
        ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (151,845.0) (151,845.0) 0.0 0.0 0.0 (151,845.0) 0.0
        այդ թվում՝              
01 01 03 07

 Դեսպանության շենքերի գնում

(151,845.0) (151,845.0) 0.0 0.0 0.0 (151,845.0)  0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան