Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


22 հոկտեմբերի 2009 թվականի N 1200-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ հոդվածներին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղա­քային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 29 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը՝ 1771,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 20,125,918.0 դրամ հաշվեկշռային արժեքով, և դրա տակ գտնվող ու սպասարկման համար հատկացված 0,1637 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) և, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել Ճամբարակի քաղաքապետի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխա­տանքների կատարումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային շենքում բնակվող 10 ընտա­­նիքին համարժեք բնակելի մակերեսով ապահովելու նպատակով` Ճամբարակ քաղաքում գտնվող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը պատկանող 10 բնակարանները` համաձայն հավելվածի, նվիրաբերել Ճամբարակի քաղաքային համայնքին՝ նշված ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով օտարելու պայմանով.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գույքի նվիրատվության մասին պայ­մանագրի, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև Ճամբա­րակի քաղաքային համայնքին նվիրաբերվող բնակարանների նվիրատվության մասին պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաuտանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

  հոկտեմբերի 22-ի N 1200-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Հասցեն

1.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 4, բն. 7

2.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 11, բն. 48

3.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 15, բն. 3

4.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 15, բն. 37

5.

Քաղ. Ճամբարակ

Բաղրամյան փող., շենք 13, բն. 36

6.

Քաղ. Ճամբարակ

Գարեգին Նժդեհի փող., շենք 103, բն. 12

7.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 6, բն. 43

8.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 4, բն. 14

9.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 6, բն. 13

10.

Քաղ. Ճամբարակ

Տիգրան Մեծի փող., շենք 15, բն. 24

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան