ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 778-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը
|
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում |
գլխավոր հատակագծերի մշակման և համաձայնեցման գործառույթներն օպտիմալացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին հաստատված իրավական ակտ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2009 թ. դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար ելակետային նյութերի անվճար հիմունքներով տրամադրումը սահմանող` հաստատված իրավական ակտ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2010 թ. հունվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
3. |
«Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
համայնքի տարածական պլանա-վորման փաստաթղթերի մշակման նվազագույն պարտադիր պահանջ-ները սահմանող` հաստատված իրավական ակտ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2010 թ. հունվարի
|
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
4. |
«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք-ներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
|
հայեցակարգով ամրագրված սկզբունքային մոտեցումները սահմանող և առկա օրենսդրական հակասությունները բացառող օրենսդրական փաթեթ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Երևանի քաղաքապետարան |
2010 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
հայեցակարգով ամրագրված սկզբունքներին համապատասխան` համայնքների գլխավոր հատա-կագծերի մշակման և հաստատման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
2010 թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
6. |
«Համայնքների հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
|
հայեցակարգով ամրագրված սկզբունքներին համապատասխան` համայնքների հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ քաղաքաշինության նախարարություն
|
2010 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
7. |
«Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
տարածական պլանավորման ռեգիոնալ (միկրոռեգիոնալ) և տեղական մակարդակները համադրող փաստաթղթերի մշակման կարգը սահմանող` հաստատված իրավական ակտ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2010 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
|
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
|
տարածական պլանավորման ռեգիոնալ (միկրոռեգիոնալ) և տեղական մակարդակները համադրող փաստաթղթերի մշակման կարգը հայեցակարգով ամրագրված սկզբունքներից բխող` |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2010 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
9. |
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարու-թյուն ներկայացնելը
|
օրենքից բխող և հայեցակարգի դրույթները ներառող` հաստատված իրավական ակտեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
|
2010 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
10. |
Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման խնդիրների շուրջ սեմինար խորհրդակցությունների և թրեյնինգների կազմակերպում |
ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն ՀՀ մարզերի քաղաքաշինական ծառայություններին և համայնքներին ցուցաբերված մեթոդական աջակցություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
|
2010 թ. ընթացքում |
ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված պահպանության ծախսերի հաշվին: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2011, N 333-Ն | 14.04.2011, N 1471-Ն | |
04.03.2010, N 213-Ն | 25.03.2010, N 1471-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|