Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

16. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

 2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամների իրավունքների և հասարակության կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման 2006-2015թթ. Եվրոպայում հաշմանդամների կյանքի որակի բարելավման մասին» գործողությունների ծրագրի դրույթները:

 

II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակն է`

 

3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

Ծրագրի խնդիրներն են`

 

4. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,

5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,

6. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,

7. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,

8. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,

9. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

10. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

11. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

12. Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:

13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, նրանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:

14. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամների իրավունքների և հասարակության կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման 2006-2015թթ. Եվրոպայում հաշմանդամների կյանքի որակի բարելավման մասին» գործողությունների ծրագրի դրույթներին համապատասխան, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները:

15. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի կանոնակարգման, բժշկասոցիալական փորձաքննական մարմինների գործունեության վերահսկելիության և իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովման համար ներքոնշյալ իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ`

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 1633-Ն որոշում,

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1592 -Ն որոշում,

3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1632-Ն որոշում,

4) „Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N1821-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» N 1631-Ն որոշում:

16. 2012 թվականի մայիսի 31-ի N 684 –Ն որոշմամբ հստակեցվել է տարբեր ախտորոշումների ժամանակ հաշմանդամության սահմանման ժամկետները:

17. ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի թիվ 948-Ն որոշմամբ` լսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները և 18-ից մինչև 30 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերով կապահովվեն պետական հավաստագրերի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռք բերելու նրանց լսողությանը համապատասխան լսողական սարքեր և գործընթացը կդարձնի առավել բաց և մրցակցային:

18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հաշմանդամություն ունեցող անձինք ամրագրված են որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ և, որպես այդպիսիք, նրանց համար սահմանված են լրացուցիչ երաշխիքներ:

19. Վիճակագրական տվյալների համաձայն` 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 186384 հաշմանդամություն ունեցող անձանց 67 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:

20. 2012 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1407 հաշմանդամություն ունեցող անձ, իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 256-ը, աշխատանքի են ընդունվել 225-ը:

 21. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով` ՀՀ աշխատանքի և սոիալական հարցերի նախարարության և «Սեյվ դը Չիլդրն» կազմակերպության համագոծակցությամբ Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում է „Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը:

22. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

23. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ: 2012 թվականի ընթացքում ծառայություն է ստացել 720 հաշմանդամություն ունեցող անձ:

24. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հարցերը:

25. «2012/2013 ուսումնական տարում շարունակվել են աշխատանքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք անձանց համար նախատեսված միջոցառումների իրականացման և ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ.

1) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2012 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 2300 երեխայի կրթական կարիքների գնահատում, նրանց հանրակրթությունը կազմակերպելու նպատակով,

2) 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորել են թվով 2476 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,

3) 2012/2013 ուսումնական տարում հանրապետության 79 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորել են 2421 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,

4) ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար,

5) մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:

26. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը:

1) 2012 թվականի ընթացքում հաշմանդամներն ապահովվել են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով` 16400 ընդհանուր քանակով, այդ թվում տրամադրվել է լսողական սարք` 1351 հատ, որից 218-ը` եվրոպական արտադրության, հաշմանդամի նստասայլակ` 390 հատ, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 852, սեղմիրան` 697, աղեկապ` 254, օրթեզ` 364, սուպինատոր` 694, ռեկլինատոր` 10, հենակ` 1470, ձեռնափայտ` 662, օրթոպեդիկ կոշիկ` 1522, պրոթեզի կոշիկ` 2253, կրծագեղձի պրոթեզ` 560, փոքր տրամաչափի սայլակ 5, ծնկակալ 5, քայլակ 157, կատարվել է պարագաների վերանորոգում` 1217 հատ, ձայնաստեղծ սարք ստացել է 100 հաշմանդամ, 90 հաշմանդամի կատարվել է աչքի պրոթեզավորում, տրվել են լսողական սարքի ներդիրներ` 200 հատ /100 երեխայի/:

2) 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 6189,5 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 14 սայլակ, 340 լսողական սարք /այդ թվում 78-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /98/, 40 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:

3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2012 թվականին ձեռք է բերվել 164 հատ «Օտիկոն» ֆիրմայի թվային լսողական սարք և տրամադրվել 86 երեխայի, ինչպես նաև 21 երեխայի տրամադրվել է 42 SumoDM և 30 երեխայի` 60 հատ Phonak տեսակի լսողական սարքեր:

4) Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով, 2012 թվականին 10 հաշմանդամի համար իրականացվել է «Արև» համակարգով համակարգչային ուսուցում և համակարգիչների տրամադրման ծրագիրը / իրականացվում է 2008 թվականից/ :

5) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:

6) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:

27. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման տրամադրման ծառայությունների համակարգը:

1) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

2) Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությաններին:

28. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները:

1) Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովի առաջարկությամբ ստեղծված ինտերնետային կայքը` www.disabilityarmenia.am հնարավորություն է տալիս տրամադրել համակարգված, ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն հաշմանդամության ոլորտում առկա իրավիճակի և նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականության և ծրագրերի, առկա խնդիրների, իրավական դաշտի հասանելիությունը բնակչության լայն զանգվածներին:

2) Մշակվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2012 թվականի զեկույցը:

3) 2012թ. նեյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հանձնաժողովը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, հասարակության լայն մասնակցությամբ:

29. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել են հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ: Նման աշխատանքներն ունեն շարունակական բնույթ:

30. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

31. Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2014թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ու ներառման և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2014 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, նրանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

33. Իրականացվելու են աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

34. Կմշակվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի պահանջներից բխող մի շարք իրավական ակտեր:

35. Հաշմանդամության սահմանման նոր` անձի բազմակողմանի գնահատման վրա հիմնված մոդելի ներդրման աշխատանքների իրականացում:

36. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կիրականացնի հետևողական աշխատանքներ` հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կընդլայնվի համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:

37. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2014 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով (միջոցառումների ցանկը կցվում է):

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2014թ. տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկ

 

N/N

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

       

1.1

Հասարակական, արտադրական և

բազմաբնակարան բնակելի

շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց

համաձայնեցման փուլերում

հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության

սակավաշարժուն խմբերի համար

 սահմանված քաղաքաշինական

 նորմերի պահանջների

նկատմամբ վերահսկողություն

 ՀՀ քաղաքաշինության

նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում

 Տարվա ընթացքում

 Ֆինանսավորում չի պահանջվում

1.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորանքների /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/պատրաստում, ձեռքբերում և մայրաքաղաք ներկրված քաղաքային ավտոբուսների /10 հատ/ վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/25.000.0 հազ. դրամ/

1.3

Քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցներում,մայթերում թեքահարթակների կառուցում

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Բնակչության սակավաշարժ խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե

/25.000,0 հազ.դրամ/

1.4

Մայրաքաղաքի ներքաղաքային երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ուղեսրահներում գովազդային մոնիտորների տեղադրում` կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման և դրանց գրառման ապահովման համար

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Կույր և խուլ հաշմանդամների համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/20.000,0 հազ.դրամ/

1.5

Ճարտարապետահատակագծային առաջադրանքներ նախապատրաստելիս իբրև պարտադիր պահանջ կառուցապատողներին հանձնարարել հաշվի առնել հաշմանդամների համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Բնակչության սակավաշարժուն խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

Մասնավոր ներդրումներ

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր

       

2.1

Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Շուրջ 3000 երեխայի ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/192509.8 հազ.դրամ/

2.2

Հանրապետությունում 101 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Շուրջ 3000 երեխայի համար ներառական կրթության ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե՝ /1665995.8 հազ. դրամ/ ներառական կրթության ծրագրի շրջանակներում

2.3

Հատուկ կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ/

Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

3187091.4 հազ.դրամ/

2.4

Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամ երեխաների համար անվճար հիմունքներով կրթության ապահովում

ՀՀ ԿԳՆ

1-ին և 2-րդ խմբի և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց պետական պատվերի շրջանակներում կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

2.5

Հատուկ կրթության ոլորտում դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում

ՀՀ ԿԳՆ

Հատուկ կրթության կարիք ունեցող հաշմանդամերին ուսումնական ձեռնարկներով

ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/16000.0 հազ.դրամ/

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր

       

3.1

Մասնագիտական ուսուցման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրում ընդգրկված 173 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

“Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում

3.2

Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրում ընդգրկված 130 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

«Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում

3.3

Այլ վայր աշխատանքի տեղավորմանն աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրում ընդգրկված 1 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

“Այլ վայր աշխատանքի տեղավորմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում

3.4

Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրում ընդգրկված 10 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագրի շրջանակներում

3.5

Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրում ընդգրկված 5 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն» ծրագրի շրջանակներում

3.6

Միանվագ փոխհատուցում գործատուին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում ընդգրկված անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում

3.7

«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

540 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 17,649.6 հազ. դրամ

3.8

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավվում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Սեյվ դը Չիլդրն» «Հյուման դիգնիթի ընդ փիս» հիմնադրամ,

«Լիարժեք կյանք» ՀԿ, «Ունիսոն» ՀԿ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների կարգավորում Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում

Տարվա ընթացքում

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր

       

4.1

Տուն ինտերնատներում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 60 %/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

630 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/1.040.046.7 հազ. դրամ/

4.2

Տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում / հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը /

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Շուրջ 415 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/36.896.0 հազ.դրամ/

4.3

Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/19.443.3 հազ.դրամ/

4.4

Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ /համաձայնությամբ/

1350 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/51.718.5 հազ. դրամ/

4.5

Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Փրկություն» Հ/Կ /համաձայնությամբ/

Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /24 աշխատողի աշխատավարձի վճարում/

/19.411.8 հազ. դրամ/

4.6

Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե

/8.500.0 հազ.դրամ/

4.7

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրասպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1-ն և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքի ապահովում

2014 թվականի

ընթացքում

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում

/100.0 հազ. դրամ/

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր.

       

5.1

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում

Տարվա

ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/6.000.000.0 հազ. դրամ/

5.2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց

դեղորայքով ապահովում` ըստ դիմելիության

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/«Բնակչության առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում/

5.3

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերով ապահովում շուրջ 1340 ուղեգիր

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/«Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում

5.4

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 979 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/178.009.7 հազ. դրամ/

5.5

Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վերականգնողական ծառայությունների համակարգված կազմակերպում, վերականգնողական ծրագրերի պլանավորում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր.

       

6.1

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/860.081.1 հազ. դրամ/

6.1.1

Ձայնաստեղծ սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/27,680.0 հազ. դրամ/

6.1.2

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

150 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/9,750.0 հազ. դրամ/

6.2

Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1725 անձի լսողական սարքերով, հավաստագրերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում`

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/101.000.0 հազար դրամ /

6.2.1

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

500 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/46. 500 հազ. դրամ/

6.2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ռուսական արտադրության լսողական սարքերով, 12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամ երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերով և մինչև 14 տարկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լսողության խանգարում ունեցող 900 անձի լսողական սարքով /900 սարք/, շուրջ 125 անձի` հավաստագրերով /250/, 200 երեխայի լսողական սարքերի ներդիրներով /400/ ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/54. 500. 0 հազ. դրամ/

6.2.3

Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKON և SIEMENS ֆիրմաների/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» հ/կ /համաձայնությամբ/

Շուրջ 75 երեխայի լսողական սարքերով ապահովում

Տարվա ընթացքում

«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամ

6.3

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» այնագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքիտպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք» 1600 ժամ տևողությամբ ձայնագրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 /10.506.4 հազ. դրամ/

7.

Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով.

       

7.1

Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/9.000.0 հազար դրամ/

7.2

2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին նախապատրաստման և մասնակցության ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկների մասնակցություն տարվա ընթացքում կայանալիք ամառային օլիմպիադային

մարտի

7-16-ը

ՀՀ պետական բյուջե

/6, 869. 0 հազար դրամ/

7.3

2014 թվականին Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

/համաձայնությամբ/

Լսողության խանգարում ունեցող անձանց մասնակցությունը շախմատի օլիմպիական առաջնությանը

մայիս-հունիս

ՀՀ պետական բյուջե

/8, 091. 2 հազար դրամ/

7.4

«աշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/79032.2 հազ. դրամ/

7.5

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/

«Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/774.0 հազ.դրամ/

7.6

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության ապահովման նպատակով գրադարաններում «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի իրականացում /Հայաստանի ազգային գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարաններ/

Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար լսողական խորհրդանշանների միջոցով կարդալու հնարավորության ստեղծում և տեղեկատվության հաղորդակցման ապահովում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7.7

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթային կազմակերպություններ

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Ինտեգրումը հասարակություն մշակույթի միջոցով:

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7.8

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատաքների, գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպում, լավագույն մասնակիցների խրախուսում և պարգևատրում

Երևանի քաղաքապետարան,

/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով

2014թ.

Դեկտեմբերի3

Երևանի բյուջե

/1000.0 հազ.դրամ/

7.9

Երևան քաղաքի բակային սպարտակիադայի կազմակերպում 2 փուլով, ըստ տարիքային խմբերի, հաշմանդամություն ունեցող 12-18 տարեկան անձանց մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն սպորտային միջոցառումների միջոցով

2014թ.

Օգոստոս-սեպտեմբեր

Երևանի բյուջե

/800.0 հազ.դրամ/

8.

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակեր-պությունների միջև

       

8.1

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

8.2

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային

հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների

ապահովում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

9.

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

       

9.1

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/4,123.2 հազ. դրամ/

10.

Հանրային իրազեկում

       

10.1

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ

/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություն

10.2

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում, գրքույկների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ

/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /"Հանրային իրազեկման միջոցառումներ" ծրագրի շրջանակում/, դոնոր կազմակերպություններ

 10.3

«Ծնողավարման հմտություններ» թեմայով դասընթացների կազմակերպում` հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար:

Երևանի քաղաքապետարան

/համաձայնությամբ/

Ծնողավարման հմտությունների ուսուցանում, երեխա- ընտանիք-հաստատություն կապի ամրապնդում

2014թ.

հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

300.000դրամ

10.4

/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում