Basic information
Number
N 1039-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.10.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.09.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.10.2013
Effective date
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1039-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև` 2012 թվականի նոյեմբերի 13-ին կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» (երրորդ փուլ) ծրագրի շրջանակներում 40,000,000 եվրոյի համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 40,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան