ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1011-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 53-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 53-Ա որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետում «2009 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2010 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը մշակելու նպատակով հաստատել նախագծի մշակման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակումը և ներկայացնելը հաստատման.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավել ներկայացուցիչներ այլ պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման աշխատանքային հանձնաժողովի կազմն է`
1. Համանախագահներ`
1) Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն-Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
2. Անդամներ`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ.
5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ.
6) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ.
7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ.
8) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ.
10) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական.
11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ.
12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |