ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1368-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5Բ հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարում 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ԱՄՆ-ի դոլարով արտահայտված գումարին ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների հաշվարկներում կիրառված փոխարժեքով (1 ԱՄՆ-ի դոլարը = 303.69 դրամի) հաշվեգրել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, նշված ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Բումաժկովի 50/1 հասցեում գտնվող շենքի ձեռքբերումը` 500,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 02 խմբի 03 դասի «07. Դեսպանությունների շենքերի գնում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար բացված հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1368-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5Բ ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը | Խումբը | Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Տարեկան գումարը (կասեցվող գումարներից նվազեցումները նշված են փակագծերում) |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(151,845.0) | |||
այդ թվում` |
||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(151,845.0) | ||
այդ թվում` |
||||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ |
(151,845.0) | ||
03 |
Արտաքին հարաբերություններ |
(151,845.0) | ||
այդ թվում` |
||||
07. Դեսպանությունների շենքերի գնում |
(151,845.0) | |||
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
(151,845.0) | |||
որից` |
||||
Շենքերի և շինությունների ձեռքբերում |
(151,845.0) |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5Բ ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրի համարը | Ծրագրերի և կատարողների անվանումները | Ընդամենը | այդ թվում` | |||||||
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր | այդ թվում՝ | կապիտալ դրամա- շնորհ- ներ | |||||||||
շենքերի և շինություն- ների շինարա- րություն | շենքերի և շինու-թյուն- ների կապի-տալ վերանո- րոգում | նախագծա- հետազո- տական, գեոդեզիա- քարտե- զագրական աշխա- տանքներ | ոչ ֆինան- սական ակտիվ- ների գծով այլ ծախսեր | ||||||||
բաժինը | խումբը | դասը | |||||||||
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | (151,845.0) | (151,845.0) | 0.0 | 0.0 | 0.0 | (151,845.0) | 0.0 | ||||
այդ թվում՝ | |||||||||||
01 | 01 | 03 | 07 |
Դեսպանության շենքերի գնում |
(151,845.0) | (151,845.0) | 0.0 | 0.0 | 0.0 | (151,845.0) | 0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|