Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 հոկտեմբերի 2009 թվականի N 1158-Ա

 

ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը որոշում է.

 Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Մագիա» փակ բաժնետիրական ընկերության, «Ունիվերսամ Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Էջմիածնի հաց» բաց բաժնետիրական ընկե­րության, «Արմինե Ա.Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Հայկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ուրարտու ԱՄ» բաց բաժնետի­րական ընկերության, «Ավանգարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան, «Առաջնեկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրա­պե­տության պաշտպանության նախարարությանը հատկացված ապրանքների, մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերը՝ համապատասխանաբար 402480 դրամ, 335440 դրամ, 2730475 դրամ, 905045 դրամ, 50000 դրամ, 285762 դրամ, 5993094 դրամ և 4661300 դրամ, ընդամենը` 15363596 դրամ գումարի չափով, մարել «Հայաստանի Հարապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 15
Երևան