Գլխավոր տեղեկություն
Համար
N 1360-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.01.11/1(5) Հոդ.1357
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1360-Ն

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5717.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1360-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրականացման ժամկետը

Իրականացման պատասխանատուն

Ֆինանսավորման աղբյուրը և ծավալը

1.

Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

2009 թ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ 2009 թվականի պետական բյուջե,

5717.1 հազ. դրամ

2.

Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագրի իրականացում

2010-2011 թթ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ 2010 և 2011 թվականների պետական բյուջե,

 253676.1 հազ. դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1360-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

           

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են բացասական, իսկ ավելացումները դրական նշանով)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

05

   

Շրջակա միջավայրի պաշտպանություն

-5776.2

     

այդ թվում`

 
 

06

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

-5776.2

     

այդ թվում`

 
   

01

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

-5776.2

     

այդ թվում`

 
     

05. Ջրաղբյուրների գույքագրման ծառայություններ

-5776.2

     

ՀՀ բնապահպանության նախարարություն

-5776.2

     

այդ թվում`

 
     

-Այլ ծախսեր

-5776.2

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

5776.2

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

5776.2

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5776.2

     

այդ թվում`

 
     

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5776.2

     

ՀՀ կառավարություն

5776.2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան